You are on page 1of 201
1

ԼՅՈՒԲԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԱԽԱԼՑԽԱՀԱՅԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1917-1918 ԹԹ.

Երևան 2015

2

ЛЮБА МАТЕВОСЯН

САМООБОРОНА АРМЯН АХАЛЦИХА 1917-1918 гг.

Ереван 2015

3

ՀՏԴ 94

ԳՄԴ 63.3

Մ 151

Առաջաբանը՝ Վահե Սարգսյանի

Պատմական գիտությունների թեկնածու

Предисловие Ваге Саркисяна

Кондидат исторических наук

Մաթևոսյան Լյուբա Մ 151 Ախալցխահայերի ինքնապաշտպանությունը 1917-1918թթ. /Լ.Մաթևոս- յան. -Եր.: «Գրական հայրենիք» ՓԲԸ Հայաստան» հրատ.), 2015, 184 էջ:

Ախալցխայի հայերը մասնակցել են ռուս թուրքական պատերազմներին (1856թ, 1877-1878 թթ), Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճա- կատամարտերին (1914-1918թթ)։ Պատերազմի ավարտից հետո ողջ մնացածները վերադարձել են տուն և մասնակցել Ախալցխայի և Ախալքալաքի ինքնապաշտ- պանական կռիվներին (դեկտեմբեր 1917թ․- մայիս, 1918 թթ), Սարդարապատի ճակատամարտին ( 21-28 մայիս, 1920 թ): Մի մասին էլ վիճակվել էր տունդարձի ճամփին, որն անցնում էր Բաքվով, դառնալ վկա և մասնակից 1918 թկոտորած- ների և Բաքվի հայերի ինքնապաշտպանության։ Գրքում ընդգրկվել են այդ վկա- ներից մեկի Ախալցխայի շրջանի Սուխլիս (Սուֆլիս) գյուղից 1914 թօգոստոսին զորակոչված Սիմոն Մովսիսյանի հուշերը, որոնք վառ վկայություններ են 1918 թԲաքվի ինքնապաշտպանության հետ կապված դեմքերի և դեպքերի մասին։

Люба Матевосян М 151 Самооборона армян Ахалциха 1917-1918 гг./ Матевосян Л.- Ер., “Гракан айреникЗАО (“Айастанизд.), 2015, 184 стр.

Ахалцихские армяне принимали участие в русско-турецких войнах (1856г., 1877- 1878 гг.), в сражениях на Кавказском фронте Первой мировой войны (1914-1918 гг.). После окончания войны, оставшиеся в живых возвратились домой и приняли участие в самообороне Ахалциха и Ахалкалака (декабрь 1917 г.- май 1918 г.), в Сардарапатской битве (21-28 мая 1918 г.). Тем же, дорога домой которых проходила через Баку, суждено было стать свидетелями погромов и участниками самообороны армян города. В книгу включены воспоминания одного из этих свидетелей Мовсисяна Симона из села Сухлис (Суфлис) Ахалцихского района, призванного в армию в августе 1914 года, как яркие свидетельства о лицах и событиях, связанных с самообороной Баку 1918 года.

ISBN 978-5-540-02376-4

4

ՀՏԴ 94

ԳՄԴ 63.3

© Մաթևոսյան Լ., 2015 © Матевосян Л., 2015

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ 1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ

2018 թվականին, որի գալստյանը մնացել է ընդամենը երեք տարի, հայ ժողովուրդը մեծ շուքով նշելու է 1918 թ. մայիսյան բախտորոշ հաղթանակների 100-ամյա տարեդարձը: Հաղթանակ- ներ, որոնք անկյունադարձային նշանակություն ունեցան 1915 թ. ցեղասպանված և Երևանի ու Էջմիածնի պատերի տակ արյունա- քամվող հայ ժողովրդի համար: Պարզորոշ էր արդեն, որ, հա- յազրկելով Արևմտյան Հայաստանը, թուրքական ղեկավարութ- յունն այդ օրերին մոտենում էր իր պատմական երազանքի իրա- գործմանը. այն է՝ արևելահայության ոչնչացման և տարածքների զավթման միջոցով միանալ իր արևելյան ցեղակիցներին՝ կովկա- սյան թաթարներին: Դրանով Թուրքիան վերացնում էր Միջին Ա- սիա և Ալթայ ձգվող Մեծ Թուրանի ճանապարհին առկա առաջ- նային ու հիմնական խոչընդոտը: Ահա այս հեռուն գնացող ծրա- գիրն էր, որ առժամանակ կասեցվեց հայ ժողովրդի 1918 թ. մայի- սյան մաքառումների շնորհիվ, իսկ Հայաստանի Առաջին Հանրա- պետության հռչակմամբ , Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային վերելքի և 1991 թ. կրկին վերածնված հայոց ան- կախ պետականությամբ, Արցախի ազատագրմամբ ու հայոց բա- նակի կայացմամբ վերջնականապես չեզոքացվեցին թուրքական դարավոր նկրտումները:

1918 թ. մայիսին Թուրքիայի համար ստեղծվել էին աշխարհա- քաղաքական նպաստավոր իրողություններ. նույն թվականի մարտի 3-ին Քառյակ միության և խորհրդայնացված Ռուսաստա- նի կառավարության միջև ստորագրվել էր Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը, որով Թուրքիային էին հանձնվում

5

ամբողջ Արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը, և վերա- կանգնվում էր 1877-1878 թթ. ռուս-թուրքական սահմանագիծը, ապրիլի 1-ին ընդհատվել էին նույն թվականի մարտի 14-ից Անդրկովկասյան Սեյմի և թուրքական պատվիրակության միջև ընթացող տրապիզոնյան բանակցությունները, ապրիլի 9-ին Ռու- սաստանից անջատվել էր Անդրկովկասը և ստեղծվել էր Անդր- կովկասի դեմոկրատական դաշնային հանրապետություն, մի կազմավորում, որտեղ ի սկզբանե բացակայում էր միասնակա- նությունը: Ահա այս պայմաններում էր, որ թուրքական զորքերը, խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված զինա- դադարի մասին պայմանագիրը, 1918 թ. հունվարի վերջին նախօ- րոք կենտրոնացված դիրքերից անցան նոր հարձակման: Մեկը մյուսի հետևից իրենց ձեռքը վերցնելով Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ ու բնակավայրեր , անգամ հաշվի չառնելով մայիսի 11-ին Անդրկովկասի կառավարության ու թուրքական պատվիրակության միջև Բաթումում վերսկսված բանակցու- թյունները, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլն ու վերա- դասավորվելով 4 հիմնական ուղղություններով, այն է՝ դեպի Վո- րոնցովկա (Կալինինո, Տաշիր) - Բոլնիս-Խաչեն, դեպի Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Կիրովական, Վանաձոր), դեպի Էջ- միածին ու Արարատյան դաշտ, շարժվեցին առաջ: Հայ ժողովուր- դը կարծես վերջին շնչում ոչ միայն բռունցքվեց և հետ շպրտեց թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները , այլև ազատագրված արարատյան փոքրիկ հողակտորի վրա հայտա- րարեց անկախ պետականության վերստեղծումը, պետականու- թյուն, որն արդեն մի քանի դար է, ինչ հայրենի հողի վրա դադա- րեցրել էր իր գոյությունը:

1918 թ. թուրքական արշավանքները չեն սահմանափակվում միայն վերոնշյալ ուղղություններով. նպատակ ունենալով գլխո- վին ոչնչացնել ողջ արևելահայությանը, 1918 թ. մայիսի սկզբին

6

թուրքական զորախմբերը հարավից (Աշոցք) և հարավ-արևմուտ- քից (Չլդր) ներխուժեցին նաև Ախալքալաքի գավառ, որի ողջ ազ- գաբնակչությունը՝ շուրջ 7-8 տասնյակ հազար մարդ, մեծ կո- րուստներով գաղթեց դեպի Բակուրիանի և Ծալկայի հատված- ներ: Ինչ վերաբերում է Ախալցխայի գավառին, ապա վերջինիս հայ ազգաբնակչությունը չարտագաղթեց . քաղաքագլուխ Զորի Զորյանը շուրջ 5-6-ամսյա հերոսական ինքնապաշտպանությու - նից հետո 1918 թ. մայիսի վերջին, ստանալով թուրքական ղեկա- վարության կողմից հայկական ազգաբնակչության կյանքի ու գույքի անձեռնմխելիության երաշխիքներ, ընդունեց վերջիննե- րիս գերիշխանությունը, որով և ազգաբնակչությանը զերծ պահեց արյունալի կոտորածներից: Հավելենք, որ իրենց ինքնապաշտ- պանության գործում հերոսական դրվագներով աչքի ընկան նաև Ախալքալաքի գավառի մի շարք գյուղեր: Երկու գավառներում էլ թշնամու դեմ հերոսաբար մարտնչեցին ինչպես Արևմտյան Հա- յաստանում իրենց մարտական մկրտությունն ստացած անվանի ֆիդայիներ, այնպես էլ բուն Ջավախքում հայտնի մի շարք քա- ջորդիներ: Թուրքական տիրապետության կիսամյա շրջանը (1918 թ. մայիս-նոյեմբեր Մուդրոսի հոկտեմբերի 30-ի զինադադարով առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան ստիպված էր զորքերը հետ քաշել մինչև 1914 թ. ռուս-թուրքական սահմանը, ո- րով ազատագրվում էին նաև Ախալքալաքի ու Ախալցխայի՝ մինչ թուրքական ռազմակալումը կամ Սեյմի կողմից Անդրկովկասի անկախության հռչակումը Ռուսաստանի կազմում գտնված գա- վառները), որի ընթացքում տեղի մահմեդականների օգնությամբ թալանի ու կոտորածի վայրի վերածեցին հատկապես Ախալքա- լաքի գավառը, դարձավ հայաբնակ այս գավառների պատմու- թյան ամենաարյունալի , միաժամանակ ամենահերոսական էջե- րից մեկը: Թուրքական կոտորածներից , Թռեղքի լեռնային ան- տառներում (Բակուրիանում) և Ծալկայի շրջանում տեղակայված

7

գաղթականական ճամբարներում տարածված հիվանդություննե- րից, ցրտահարությունից ու սովից մահացավ Ախալքալաքի գա- վառի ազգաբնակչության կեսից ավելին՝ շուրջ 4-5 տասնյակ հա- զար մարդ:

Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. արյունալի ան- ցքերն իրենց ռազմաքաղաքական բնույթով կազմում են Արարա- տյան դաշտի, Ապարանի ու Ղարաքիլիսայի՝ նույն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեկ մասնիկը, քանի որ հենց թուր- քական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նշյալ գա- վառների հայազրկումն ու բռնազավթումը դիտարկվել են արևելա- հայության ոչնչացման և Արևելահայաստանի բռնազավթման թուր- քական մեկ ամբողջական և համակարգված ծրագրի առանցքային կետերից մեկը։ Ջավախահայության՝ նշյալ շրջանի ինքնապաշտպանական գործողություններին է անդրադարձել ժամանակի մամուլը: Թիֆ- լիսյան բազմաթիվ թերթերում գրեթե ամեն օր տպագրվել են տե- ղի թղթակիցների հեռագրերը, հոդվածներն ու ահազանգերը, որոնցում ամենայն բարեխղճությամբ ներկայացվում է դեպքերի ու դեմքերի մասին: Այդ իմաստով անգնահատելի է հենց տեղում՝ Ախալցխայում, 1917-1918 թթ. Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից քաղաքի Մարտիրոսյան եղբայրների տպարանում հրատա- րակված նշանավոր «Շարժում» թերթը 1 , որի էջերը ողողված են Ախալցխայի և համանուն գավառի իրադարձությունները ներկա- յացնող ու վերլուծող հրապարակումներով ու ակնարկներով: Թեր- թի էջերում տեղ են գտել նաև ժամանակի գործող անձանց՝ գավառի

1 Թերթի խմբագիրներն են եղել Ա. Ավագյանը և Մ. Զարաֆյանը, հրատա- րակիչը՝ Հ. Բուլանյանը: 1917 թ. հրատարակվել է թերթի 37, 1918 թ.՝ 33 հա- մար (տե՛ս՝ Հայ պարբերական մամուլի մատենագիտություն, (1794-1967), համահավաք ցանկ, կազմ.՝ Ա. Կիրակոսյան , Ե., 1970, էջ 152):

8

քաղաքական և ռազմական ղեկավարների ու այլ գործիչների մա- սին մի շարք տեղեկություններ ու դիմապատկերներ:

Ախալցխա քաղաքի ամենահին ու պատմական ուղի անցած դպ- րոցներից մեկի՝ Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի եր- կարամյա տնօրեն, հայրենի քաղաքի հասարարական ու մշակու- թային կյանքի կազմակերպման երախտավորներից Լյուբա Մաթևո- սյանը 2005 թ. դպրոցի ղեկավարի իր պաշտոնը թողնելուց հետո էլ չի դադարում ծառայել հայրենի քաղաքի մշակույթի ու պատմության հարստացմանը. դեռևս 2007 թ. վաստակաշատ մանկավարժը ընթեր- ցողների դատին հանձնեց տարիների իր տևական պրպտումների արդյունքը՝ «Ախալցխայի հայկական դպրոցը» մեծարժեք գործը, որը ներկայացնում է ինչպես Ախալցխայի ու ողջ Այսրկովկասի ամենա- հին դպրոցներից մեկի՝ Կարապետյան դպրոցի (ներկայիս Հովհ. Թու- մանյանի անվան միջնակարգ դպրոց) անցած պատմական ուղին, այնպես էլ քաղաքի երկու դարերի կրթական կյանքի ու ուսումնա- կան հաստատությունների պատմությունը: Չանցած 3 տարի՝ 2010 թ. Մոսկվայում ռուսերենով լույս տեսավ Լ. Մաթևոսյանի Эти удиви- тельные армяне из Ахалцихаծավալուն գիրքը` հրապարակ հանելով հանրությանը հայտնի և ոչ հայտնի, սակայն իրենց թողած գիտա- կան, մշակութային և այլ ժառանգությամբ հիշատակության ու ե- րախտիքի արժանի բազմաթիվ ախալցխահայերի կյանքի և գործու- նեության կենսագրական-պատմական դրվագներ:

Լ. Մաթևոսյանի սույն հերթական գիրքը ընդգրկում է երկու գործ: Առաջին մասը ներկայացնում է նվիրյալ ուսուցչի վերջին շրջանի ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են հայրե- նի քաղաքում՝ Ախալցխայում, 1918 թ. առաջին կեսին տեղի ունե- ցած իրադարձությունները, որոնք հիմնականում առնչվում են քաղաքի ու հարակից գյուղերի հայ ազգաբնակչության նկատ- մամբ տեղական և գավառ ներթափանցած մահմեդական տարրե- րի կողմից դրսևորած սանձարձակություններին, ախալցխահա-

9

յության կազմակերպված ու հերոսական ինքնապաշտպանու- թյանը, ռազմաքաղաքական ղեկավարության գործողություննե- րին, տվյալ ժամանակի հասարակական-քաղաքական անցու- դարձերին: Հիշյալ «Շարժում» թերթում տեղ գտած համապա- տասխան նյութերի, առկա պատմական գրականության և այլ աղ- բյուրների որոշակի նյութերի համադրմամբ ստեղծվել է Ախալց- խայի պատմության դժվարին ու հերոսական էջը ներկայացնող բովանդակալից ու հանրամատչելի շարադրանք: Աշխատանքի վերջին հատվածում Լ. Մաթևոսյանը ներկայացրել է ախալցխա- ցի մի շարք ֆիդայիների, հայդուկապետերի ու խոշոր գործիչնե- րի կենսագրականները: Շատ գործիչների կյանքի՝ մինչ օրս ան- հայտ դրվագներ հեղինակին հաջողվել է վեր հանել դաշտային հետազոտությունների, պապենական հիշողությունների ու հան- րային ակտիվ կապերի բերումով տարբեր մարդկանց հետ հան- դիպումների շնորհիվ:

Գրքի երկրորդ մասը ներկայացնում է Ախալցխայի Սուխլիս գյուղի բնակիչ, երջանկահիշատակ Սիմոն Մովսիսյանի` մինչ օրս անտիպ հուշագրության առաջին մասը: Առաջին աշխարհա- մարտի մասնակից Սիմոն Մովսիսյանի հուշագրությունն արժե- քավոր է ոչ միայն որպես սոսկ մի ախալցխացի քաջորդու սխրա- գործությունները ներկայացնող իրապատում կամ մի մարդու ճակատագիր, այլև վկայությունների շարք, որոնց պատմողը պատմական կարևոր իրադարձությունների ականատեսն է: Ավե- լին, հուշագրողն իրերի բերումով տեսել ու անմիջականորեն շփվել է մի շարք այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Ստ. Շահումյանը, Սեբաստացի Մուրադը, գնդապետ Համազասպը, գեներալ Հակոբ Բագրատունին և այլք: Բնականաբար, հուշագ- րության ժանրին բնորոշ կանոնների համաձայն, ինչպես և հաշվի առնելով պատումում հանդիպող կարևոր պատմական դեպքերն ու դեմքերը, Լ. Մաթևոսյանին ժամանակին վստահված ու ի պահ

10

տրված և սույն հրատարակմամբ արդեն հանրության դատին հանձնված Սիմոն Մովսիսյանի հուշերը մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև հասարակագետների համար:

1918 թ. հերոսապատումի շնորհիվ չընդհատվեց ախալցխա- հայության պատմության շղթան: Գաղթելու մասին իսպառ մոռա- ցած մի հերոս ժողովուրդ ստիպեց անգամ հաշվի նստել իր հետ աշխարհակալ հզոր եռյակի դեմ պայքարող Թուրքիային, որն ստիպված էր ոչ թե այլ գավառների նման մորթոտել ու հոշոտել հային` բռնազավթելով վերջինիս հայրենիքը, այլպայմանագիր կնքել իր հետ: Ախալցխայի հերոսապատումի հարյուրամյակին ընդառաջ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու քաղա- քագլուխ Զորի Զորյանի գլխավորությամբ քաղաքի ու գյուղերի բոլոր պաշտպաններին: Սույն գիրքը այդ հարգանքի առհավատ- չյան է:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու 12 ապրիլի, 2015 թ. ք. Երևան

11

ԱԽԱԼՑԽԱՀԱՅԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1917-1918 ԹԹ

Հեշտ է հպարտանալ իր ժողովրդի անցյալով, բարդ է համապատասխանել այդ հերոսական անցյալին։

Սուլթանական կառավարության կողմից հայերի նկատմամբ իրա- կանացվող բռնություններին, հայաջինջ քաղաքականությանն ի պա- տասխան 19-րդ դարի երկրորդ կեսից սկզբնավորվեց հայ ֆիդայական շարժումը, ազգային ազատագրական պայքարը։ Հատկապես Բեռլինի 1878 թ վեհաժողովից հետո հասունացավ այն գաղափարը, որ ազա- տությունը պետք է ձեռք բերել ոչ թե խնդրելով, այլ այն պետք է նվաճել զենքով և պայքարով։ Ստեղծվում են գաղտնի կազմակերպություններՎանում՝ «Սև խաչ» ընկերությունը (1879-1880), Էրզրումում՝ «Պաշտ- պան հայրենյանց »-ը (1881-1883)։ Ծնվեցին քաղաքական կուսակցու- թյուններ՝ ռամկավարներ (Վան, 1885թ), հնչակյաններ (Ժնև, 1887թ), Հայ Հեղափոխական Դաշնակցություն (Թիֆլիս, 1890թ), որոնց նպատակը ապստամբության և զինված պայքարի միջոցով թուրքական բռնապե- տությունից ազատագրվելն էր։ Ախալցխայի և Ախալքալաքի հայության գերիշխող մասը, տեղա- հանված լինելով իր բնօրրան Արևմտյան Հայաստանից , իր ակտիվ մասնակցությունը բերեց այդ պայքարին։ Ֆիդայիներ դարձան Ջավախ- քի երիտասարդներից շատերը։ 90-ական թվականներից շարժումը դառնում է ավելի կազմակերպված և նպատակաուղղված։ 1890 թ

12

Սարգիս Կուկունյանը 2 գալիս է Թիֆլիս՝ համալրելու իր խումբը արևե- լահայ երիտասարդներով։ Նրա խմբի մեջ, ինչպես վկայում է ՄՎա- րանդյանը, «Կային և ռուսաց բանակի հայ զինվորներ և մեկ հարյուրա- պետ, ախալցխացի Ստեփանը, որ կսորվեցներ պետք եղածը կամավոր- ներուն» 3 ։ 1892 թԹիֆլիսում կայանում է ՀՅԴաշնակցության առաջին հա- մագումարը, որին մասնակցում է նաև ֆիդայապետ Արաբոն 4 ։ Շատ ե- րիտասարդներ են նրան մոտենում և խնդրում իրենց ընդգրկել ջոկատի մեջ, սակայն նա ընտրում է հիմնականում արևմտահայաստանցինե- րին։ «Այդ ժամանակ արևմտահայ գործիչների շրջանում տիրում էր այն կարծիքը, որ թուրքական բռնատիրության դեմ ֆիդայական պայքարը գլխավորապես արևմտահայերի խնդիրն է» 5 ։ 1893 թվին Արաբոն իր խմբի հետ Էրգիր է տանում ախլցխացիներ Վարդանին և Լևոնին՝ որ- պես Էրզրումցիների։ Սակայն Տարոնի սահմանին թուրքերի և քրդերի հետ ընդհարման ժամանակ զոհվում են բոլոր ֆիդայիները։ Արաբոյի կողքին քաջի մահով զոհվում է նաև «Վարդան անունով ընկեր մը ա- խալցխացի» 6 ։ 1897թԽանասորի հայտնի արշավանքի ժամանակ «19 քաջեր ըն- կան հայրենի հողին վրա այդ բուռն կռիւներու ընթացքին։ 19 նահա- տակներ հայոց աշխարհի բոլոր կողմերէն․․․ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․» 7 ։ Այս նահատակների մեջ էին Ախալցխայից Կորկո- տյան Հովհաննեսը և Յազանյան Սարգիսը (Սերգոն)։ Խանասորի ար-

  • 2 Կուկունյան Սարգիս (1863-1913), ազգային-ազատագրական շարժման գործիչ։

  • 3 Վարանդեան Մ, ՀՅԴաշնակցութեան պատմութիւն , Երևան, 1992, էջ 69։

  • 4 Արաբո (Առաքել, Մխիթարյան Ստեփանոս), (1863-1893), ազգային-ազատագրա- կան շարժման գործիչ։

  • 5 Մելքոնյան Ա, Ջավախքցիները արևմտահայ ազատագրական պայքարումՀայոց հյուսիսային դարպասներըՋավախք, Լոռի, Երևան, 2012, էջ 155։

  • 6 Վարանդեան, նույն տեղում, էջ 120։

  • 7 Նույն տեղում, էջ 156։

13

շավանքի մասնակից էր նաև Սանթոյան Լևոնը, որը զոհվեց 1902թ Մակվի Արաբլու գյուղում քրդերի դեմ մղած պայքարի ժամանակ 8 ։ Ազգային ազատագրական պայքարը ղեկավարող հայ ազգային կու- սակցությունների մեջ հետզհետե աճում էր Հայ ՅԴաշնակցության ազդեցիկ դերը։ «Դաշնակցությունը Ախալցխայում և Ախալքալաքում ուժեղացավ հատկապես 20-րդ դարասկզբին։ Կատարված հանգանա- կությունների հաշվին, որոնց մեծ մասը նպատակաուղղված էր ա- րևմտյան զինական խմբերի կազմակերպման ու գործունեության ֆի- նանսավորմանը, տեղական գործիչների ձեռքին հայտնվեցին զգալի դրամական միջոցներ» 9 ։ 1917 թվի օգոստոսի 3-ին լույս տեսավ Հայ Հեղափոխական Դաշ- նակցություն կուսակցության Ախալցխայի կազմակերպության «Շար- ժում» թերթի անդրանիկ համարը «Հաց, լույս, ազատություն» նշանա- բանով։ Թերթի խմբագիրն էր Արշալույս Ավագյանը, իսկ խմբագրու- թյան անդամներն էինՄիքայել Զարաֆյան, Մկրտիչ Մինասյան, Գրի- գոր Չիֆլիկյան և Միքայել Ստեփանյան։ Խմբագրականում թերթը հայ- տարարում է«Մենք եղբայրության ձեռք ենք մեկնում բոլոր աշխա- տավոր թուրքերին, վրացիներին և այլ ազգերի ներկայացուցիչներին և անհաշտ պայքար ենք մղում ինչպես ընդդեմ հայկական բուրժուազի- այի, այնպես էլ թուրք և վրացի կալվածատերերի։ «Շարժումը» ամենայն խոր հարգանքով պետք է վերաբերվի իր հարևանների ազգային սրբու- թյուններին, նրանց լեզվին, կուլտուրային և կրոնին»։ Թերթի առաջին համարի լույս տեսնելը վերածվեց ազգային տոնի։ Այդ օրը հռչակվեց Մամուլի օր։ Ժողովուրդը ճեմում էր տպարանի ա- ռաջ, սպասելով թերթին։ Նվագում էր հրավիրված ռազմական փողային նվագախումբը։ Դաշնակցության կանանց «Լույս» կազմակերպության աղջիկները՝ Ախալցխայի ազգային տարազով և պատանիները սկսեցին

8 Կարապետյան ՍԱխալցխա, Երևան, 2008, էջ․ 63 ։ 9 Մելքոնյան Ա․, նույն տեղում, էջ 157։

14

անվճար բաժանել թերթը։ Միաժամանակ թերթի օգտին կազմակերպել էին բարեգործական մուծումներ։ Ցրվեց թերթի 1000 օրինակ։ Թերթի օգ- տին հավաքված նվիրատվությունը կազմեց 530 ռուբլի 15 կոպ։ «Մար- սելյեզի» հնչյունների տակ ժողովուրդը շարժվեց դեպի քաղաքային այ- գի, որտեղ կայացավ միտինգ՝ նվիրված հասարակական կյանքում թեր- թի դերին։ Այդպիսի միտինգներ և երթեր անցան նաև Աբասթումանում և Բորժոմում։ Թերթը տարածվում էր Ախալքալաքում, Բորժոմում, Ա- բասթումանում, Թիֆլիսում և Բաքվում։ Թերթի լույս ընծայումը հեռագրով ողջունում է Ախալցխայի քաղաքագ- լուխ (1900-1917) Գրիգոր Մովսիսյանը, ապագա նշանավոր բժիշկներ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակա- վոր գործիչ, Հայաստանի վաստակավոր բժիշկ Զարե Մովսիսյանի և ա- խալցխացիների կողմից սիրված ու խոր հարգանք վայելող, Ախալցխա- յում ծառայող Վահան Մովսիսյանի հայրը 10 «Այսօր, այս պատմական մոմենտին, երբ լույս տեսավ տեղիս առա- ջին լրագիր «Շարժումը», ես, իբրև քաղաքի ներկայացուցիչ, երջանիկ եմ համարում ինձ անծայր ցնծությամբ ողջունել լույսի այս ճառագայթի ծագումը, որը պետք է լուսավորե Ախալցխայի քաղաքացիների միտքն ու հոգին։ Ցանկանում եմ «Շարժումին» բեղմնավոր գործունեություն »։ Մի հետաքրքիր փաստ, որ ինքնին խոսուն է։ 1912 թմահանում է Գրիգոր Մովսիսյանի կինը՝ Կատարինեն։ Իր կտակի մեջ նա 500 ռուբլի է հատկացնում Հորդանան գետի վրա կառուցվող կամրջի շինարարու- թյանը 11 ։ Նոյեմբերի 30-ից թերթը ստորագրվում է «Դաշնակցական ընկերների խմբագրական և հրատարակչական կոլեկտիվ» ձևով և այդ օրվանից թեր- թը դառնում է երկու գավառների՝ Ախալցխայի և Ախալքալաքի տպագիր օրգան։

10 «Շարժում», 1917, 10 օգօստոս, թիվ 2։ 11 ՀԱԱ, ֆ․53,ց․1, գ․2553․ թ․13 ։

15

Թերթը լույս տեսավ ընդամենը 10 ամիս, և այսօր մենք հիմնականում նրան ենք պարտական այդ թեժ օրերի մասին մանրամասն և լիարժեք տե- ղեկությունների համար։ Այն լույս էր տեսնում շնորհիվ նվիրատվություն- ների։ Համարյա յուրաքանչյուր համարում այդ մասին տեղեկություն կա։ Նվիրատվությունները հավաքում էին հարսանիքների, ընկերական հան- դիպումների, կնունքի և այլ ժամանակ։ Այսպես, օրինակ«Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ ներկայացում հօգուտ «Շարժումի»։ Խաղացին «Սուտ ճգնավոր» և «Եադ-աստ» վոդևիլները, որոնք երկուսն էլ հաջող անցան։ Մուտքը բավարար էր» 12 ։ «Շարժումի» ֆոնդին ստացանք ՀՅդաշնակցության «Առաջ» խմբից ընկեր Ս․(Սերգո-ԼՄ․)Սայանյանի միջոցով 20ռ․55կ․, Պ․ (Պերճ-ԼՄ) Գայֆեջյանից-25ռ։ 13 ։ «Նվիրատվություն 60 ռԽաչատուր Տեր Կարապետյանից , որ հա- վաքվել էր ՍՍայանյանի տանը ընկերական շրջապատում» 14 ։ «Շարժումի» օգտին ստացանք 50 ռուբլի Անղալադյան Հովհաննեսի միջոցով, որ հավաքվել էր Կարապետ Անղալադյանի և Մանյա Բաղդա- սարյանի հարսանյաց ծիսակատարության ժամանակ» 15 ։ Թերթը լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ 53х35 ֆորմատով (2- 4 էջ) և ընթերցողներին ներկայացնում էր ինչպես քաղաքի և տարա- ծաշրջանի, այնպես էլ հայկական, վրացական և Ռուսաստանի նորու- թյունները։ Տպագրվում էր Ախալցխայում, Մարտիրոսյանների տպա- րանում։ Տպաքանակը չի նշվում։ Տեղական նորություններից իմանում ենք, որ «հաստատ աղբյուրնե- րից մեզ հաղորդում են, որ քաղաքիս միլիցիայի պետ պՄկրտիչ

  • 12 «Շարժում», 1917, 20 օգօստոս, թիվ 5։

  • 13 «Շարժում», 1917, 27 օգոստոս, թիվ 7։

  • 14 Նույնը, 1917, 8 հոկտեմբեր, թիվ 17։

  • 15 Նույնը, 1917, 24 դեկտեմբեր, թիվ 37։

16

Մարգարյանին Ախալքալաքից հրավիրում են քաղաքագլխի պաշտո- նով» 16 ։ Մկրտիչ Մարգարյանը, արդեն որպես քաղաքագլուխ, ղեկավարեց Ախալքալաքի ինքնապաշտպանությունը։ Թերթի հերթական համարում տպագրվում է Դաշնակցության տե- ղական կազմակերպության անունից Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության ղեկավար ԱՖԿերենսկուն ուղղված հեռագիրը, ո- րով ողջունում են պատերազմը շարունակելու Ժամանակավոր կառա- վարության որոշումը և պատրաստակամություն հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ պատերազմին, դրա հետ կապելով Մայր Հա- յաստանի վերջնական ազատագրումը։ Հիշեցնենք, որ Ժամանակավոր կառավարության 1917 թապրիլի 16-ի կարգադրությամբ «Թուրքահայաստանն անցնում է Ժամանակա- վոր կառավարության ուղիղ ենթակայության տակ»։ Արևմտյան Հայաս- տանի գլխավոր կոմիսար էր նշանակվել Կովկասյան ճակատի պարե- նավորման պետ ՊԱվերյանովը, նրա օգնական՝ Հակոբ Խաչատուրի Զավրիևը (Զավարյանը)։ Ժամանակավոր կառավարությունը փաստո- րեն վերակենդանացնում էր թուրք վանդալների կողմից հայ ժողովրդի պարբերաբար բնաջնջումից ու ավերումներից ամայացած Արևմտյան Հայաստանը։ Այսինքն Ռուսաստանի Ժամանակավոր կառավարու- թյունն անելու էր այն, ինչին տասնյակ տարիներ նրանից սպասում էր հայ ժողովուրդը։ Դաշնակցություն կուսակցության Ախալցխայի կազմակերպության ղեկավարը Միքայել Զարաֆյանն էր 17 , ծնված 1877 թվին Կարսում։ Ա- վարտել էր Էջմիածնի Հոգևոր ճեմարանը։ Աշխատում էր որպես ուսու- ցիչ Կարապետյան և քաղաքային դպրոցներում, այնուհետ՝ որպես հայ- կական դպրոցների տեսուչ։ Կազմակերպության անդամներն էին հիմ-

16 Նույնը, 1917, 14 սեպտեմբեր, թիվ 11։ 17 ՀԱԱ, ֆ312, ց2, գ469։

17

նականում Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգները, որոնք որպես կամավորականներ անցել էին ազատագրական պայքարի, ա- ռաջին համաշխարհային պատերազմի արյունոտ կռիվներով և որոնք չէին կորցնում Հայրենիք վերադառնալու մեծ հույսը՝ վերադառնալ Էր- գիր։ Օգոստոսին մահանում է կազմակերպության անդամներից մեկը, և թերթը ներկայացնում է նրա անցած ճանապարհը

Մկրտիչ Չիմանյան (Պապա)

«Ամսի 5-ին հողին հանձնեցինք մեր ընկեր Մկրտիչ Չիմանյանին, ո- րը հանկարծամահ եղավ։ Ո՞վ էր Պապանմի համեստ, անձնվեր ըն- կեր քաղաքացի, որին պարտքի գիտակցությունը մղում էր միշտ դե- պի ճշմարտություն, դեպի մարտ։ Մանուկ հասակից զինվորագրվել էր Դաշնակցությանը։ Համառոտ է նրա կենսագրությունը, բայց բովանդա- կալից։ 1896-ին Ջալլադի խմբի հետ անցել է Էրգիր, 97-ին մասնակցել Խանասորի արշավանքին 18 , 1903-ին Թումանի խմբի հետ ընդհարվել է ռուս կազակների հետ և 7 ամիս բանտարկվել։ Վերջում այս համաշ- խարհային պատերազմի սկզբներին կամավոր է գրվել, 4-րդ բանակում, Քեռու խմբում և մասնակցել մի քանի արյունահեղ կռիվների։ Թող ամենքն էլ իրանց քաղաքացիական ու մարդկային պարտքն այն չափով գիտակցեն ու կատարեն, որ չափով Պապան է կատարել» 19 ։

18 Ձեռնարկվել է 1897թ հուլիսի 25-ին դավաճանաբար զոհված հայ ֆիդայիների՝ 1896-ի Վանի ինքնապաշտպանության մասնակիցների նկատմամբ արյունալի կո- տորած իրականացրած քրդական մազրիկ ցեղից վրեժ լուծելու նպատակով։ Ընդ- հանուր հրամանատար է նշանակվել Վարդանը։ Կռվի և նահանջի ճիշտ կազմա- կերպմամբ աչքի է ընկել Դումանի հիսնյակը։ Խանասորի արշավանքից հետո հնա- րավոր դարձավ զենքի և զինատար խմբերի առաքումը Սալմաստ-Վասպուրական- Տարոն ուղղությամբ։ «Խանասորյան սերունդը» շարունակեց իր ազգային-ազատա- գրական գործունեությունը։ 19 «Շարժում», 1917, 10 օգոստոսի, թիվ 2։

18

Մոտենում էին քաղաքային Դումայի ընտրությունները, և թերթը, որ- պես գլխավոր ագիտատոր, կոչ է անում քաղաքացիներին ձայն տալ Դաշ- նակցություն կուսակցության թեկնածուների թիվ 4 ցուցակին։ 1Զարաֆյան Միքայել-տեսուչ հայոց դպրոցների, գործադիր կոմի- տեի անդամ 2Այվազյան Միքայել-հարկային տեսչի դիվանի գործավար,անդամ գործադիր կոմիտեի 3 Մարգարյան Մկրտիչ-երդվյալ հավատարմատար, միլիցիայի պետ 4Հովհաննիսյան Պետրոս-ուսուցիչ, քաղաքային գործադիր կոմի- տեի անդամ 5Ավագյան Արշալույս-բանվորական խորհրդի նախագահ, «Շար- ժումի» գլխավոր խմբագիր։ 6Պետրոսյան Ստեփան-արհեստավորների գործադիր կոմիտեի անդամ 7Ինճիկյան Մարտիրոս-ճանապարհների վարչության տեխնիկ 8Ստեփանյան Մկրտիչ-ուսուցիչ, քաղաքային գործադիր կոմիտեի անդամ 9Տեր Կարապետյան Խաչատուր- բանվորական խորհրդի անդամ 10Հակոբջանյան Վարդան- մանր վարկի ընկերության նախագահ 11Չիֆլիկյան Գրիգոր-ուսուցիչ 12Ավագյան Հեղինե-վարժուհի 13Չիլ Հակոբյան Ստեփան-արհեստավոր 14Ղասաբպաշյան Հովհաննես-թաղային կոմիսար 15Ատովմյան Մելքոն-արհեստավոր 16Գրիգորյան Հակոբ-բանվորական խորհրդի անդամ 17Սարաֆյան Արիստակես-արհեստավոր 18Մինասյան Մկրտիչ-ուսուցիչ 19Մակարյան Պողոս-ատամնաբույժ 20Երեղյան Հովակիմ-քաղաքային վարչության գործավար

19

21Տեր Անտոնյան Եպրակսե - կար ու ձևի արհեստանոցի վարիչ 22Սապոնջյան Սմբատ - անդամ գավառական պարենավորման կոմի- տեի 23Գրիգորյան Կարապետ-արհեստավոր 24Սահանյան Սարգիս-բանվորական խորհրդի անդամ 25Գրիգորյան Մկրտիչ-կոոպերատիվի գործավար, բանվորական խորհրդի անդամ 26Քյուրքչյան Եղիշե-արհեստավոր 27Նազարեթյան Հակոբ-արհեստավոր 28Անիսոնյան Արտաշես-արհեստավոր 29Թոփչյան Բաղդասար-արհեստավոր 30Թորգոմյան Մկրտիչ-արհեստավոր 20 ։ Ինչպես երևում է ցուցակից , կուսակցության մեջ միավորված էին և չինովնիկներ, և բանվորներ, և արհեստավորներ։ Կար կին թեկնածու։ Հատկանշական է, որ այդ թվականներին Ախալցխայում գործում էր ա- պահովագրական ընկերություն, փոքր վարկավորման ընկերություն, զինվորներին օգնության Կանանց միություն ևն։ Զինվորներին օգնու- թյան Կանանց միության աշխատանքների մասին է վկայում հետևյալ նամակը«Այս նամակը ուղարկվել է 1917 թվի օգոստոսի 6-րդ օրը Մեր նամակի առաջին տողերում շտապում ենք ձեզ տեղեկացնել ընդհանրապես ձեր նվերների մասին, որ դուք մեզ էիք ուղարկել։ Մենք ստացել ենք մախորկան կրելու տոպրակները, թաշկինակները և բոլոր ձեր նվերները և շատ շնորհակալ ենք, որ դուք մեզ չեք մոռանում, որ մենք նստած ենք խորը փոսերում և դուք անհանգստանում եք մեր մա- սին, և մեր ընկերները շատ շնորհակալ են ձեր նվերների համար։ Եթե Աստված տա մենք վերադառնանք, ապա մենք ձեր ճերմակ ձեռքերը կհամբուրենք 1000-ական անգամ։

20 «Շարժում», 1917, 28 սեպտեմբեր, թիվ 13։

20

Այս նամակը գրեց Կովկասյան բանակի 7 Կովկասյան հրաձգային գնդի 12 վաշտի ավագ ունտեր օֆիցեր ՖՄԿորյակինը» 21 ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կովկասում կռվող ռուսա- կան զորքերում սկսվեցին անկարգություններ , դասալքություն։ Ղեկա- վարությունը չէր ենթարկվում նոր իշխանությանը։ Ախալցխայում տե- ղակայված էր Կովկասյան կորպուսի 20-րդ դիվիզիայի մեջ մտնող Նորին Մեծություն Ալեքսեյ Ալեքսանդրովիչի Թենգինյան գունդը։ Թուրքիայի հետ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության (գեներալ Ա- ՄՊրժևալսկի) և Կովկասյան Կոմիսիարատի (նախագահ ԵՊԳեգեչ- կորի) դեկտեմբերի 5-ին հաշտության պայմանագիր կնքելուց հետո ռու- սական զորքը սկսում է ետ քաշվել։ Ախալցխայի գավառում, որտեղ ապ- րում էին հայեր, թուրքեր, վրացիներ, ռուսներ, հրեաներ, հույներ, քրդեր, օ- սեր և այլք, շեշտակի սրվում են ազգամիջյան հարաբերությունները։ 1914 թտվյալներով Ախալցխայի գավառում բնակվում էինՀայ – 25 473 (27, 3%), թուրք – 50 756(54,2%), վրացի – 7 840(8,4%), քուրդ – 1981(2%), ռուս – 789 (0,8%), այլք – 7%։ Այս առումով հետաքրիր է իր ազգային և քաղաքական կազմով Քա- ղաքային Դումայի կազմը

Ա Դաշնակցության ֆրակցիա1 Զարաֆյան Միքայել 2Այվազյան Միքայել 3Մարգարյան Մկրտիչ 4Հովհաննիսյան Պետրոս 5Ավագյան Արշալույս 6Պետրոսյան Ստեփան 7Ինճիկյան Մարտիրոս 8Ստեփանյան Մկրտիչ

21 Նույնը, 1917, 17 օգոստոս, թիվ 4։

21

9Հակոբջանյան Վարդան 10Չիֆլիկյան Գրիգոր 11Ավագյան Հեղինե 12Չիլ Հակոբյան Ստեփան 13Ղասաբպաշյան Հովհաննես 14Ատովմյան Մելքոն 15Սարաֆյան Արիստակես

Բ. Սոցիալ հեղափոխական ֆրակցիա 1Ստալնով Յակով 2Մորոշկին Ալեքսանդր 3Մակարյան Գրիգոր 4Եպիխին Պավել 5Կառետկին Վասիլի 6Չիլինգարյան Քրիստաֆոր 7Զայնուլիև Ֆայզռախման 8Կալենին Միխայիլ 9Աղայան Ավետիս 10Գևորգյան Հովհաննես 11Բայբուրդյան Սեխպոս 12Ժելիվկա Դեմյան

ԳՍոցիալ դեմոկրատական ֆրակցիա 1Գարդավաձե Վառլամ 2Մալիգին Պյոտր 3Դանդուրյան Գ4Մաղլաղելիձե Շալվա 5 Կուշնարյով

ԴՀին քաղաքի խումբը 1Փիրալով Լեոն 2Բաազով Ր3Ազնաուրով Ալեքսանդր

ԵՀայկական ժողովրդական կուսակցության ֆրակցիա 1Տեր Գրիգորյան ՍՏ22 Իսկ Անդրկովկասյան ընտրական մարզում Սահմանադիր ժողովի թեկնածուներն էին1Ռոստոմ կուսակցական գործիչ (Ստեփան Զորյան) 2Միքայել Վարանդյան – «Դրօշակի» խմբագիր 3Հակոբ Խաչատուրի Զավրյան բժիշկ, օգնական Տաճկահայաստանի գեներալ գուբեր- նատորի 4Ավետիք Շահխաթունյան լրագրող, իրավաբանական գիտու- թյունների թեկնածու, «Մոլոտի» խմբագիր։ 5Կոնստանտին Սահակի Համբարձումյան գյուղատնտես, Վանի շրջանի կոմիսար 23 ։ Հոկտեմբերի 26-ին քաղաքացիները մեծ հանդիսավորությամբ դի- մավորեցին նոր նշանակված քաղաքագլուխ Զորի Զորյանին, երիտա- սարդի, որը քաղաքի ինքնապաշտապանության ժամանակ ցուցաբերեց հավասարակշիռ և խոհուն գործունեություն։ Գավառում օրեցօր սրվում էին ազգամիջյան հարաբերությունները։ Թուրքիան իր էմիսարների միջոցով ակտիվացնում էր տեղի թուրքե- րին, զինում և զինված ընդհարումներ հրահրում, հայտարարելով Ա- խալցխայի գավառը թուրքական տարածք, կոչ անելով ստեղծել թուր- քական ինքնավարություն։

22 «Շարժում», 1917, 28 սեպտեմբեր, թիվ 13։ 23 Նույնը, 1917, 22 հոկտեմբեր, թիվ 20։

23

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, հայ բնակչությանը ոգևորե- լու և միավորելու նպատակով Դաշնակցության Ախալցխայի կազմա- կերպությունը դեկտեմբերի 3-ը հայտարարում է Դաշնակցության օր և պատրաստում միջոցառումներ։ Այդ տոնակատարության ծրագիրը մեր առաջ կարծես բացում է այդ օրերի Ախալցխան։ Այս նպատակով ծրա- գիրը ներկայացվում է ամբողջությամբ։ Դեկտեմբերի 3-ին, կիրակի Շքեղ ծրագրով կազմակերպվում է Դաշնակցության օր

1Շքերթ

Առավոտյան ժամը 11-ին նվագախմբի ընկերակցությամբ բոլոր դաշ- նակցական ընկերները հանդիսավոր շքերթով կանցնեն քաղաքի մի- ջով։ Շքերթը կանգ կառնի քաղաքային այգում և կամրջի մոտ, որտեղ ըն- կերները կխոսեն օրվա առթիվ։ 2Մի բաժակ թեյ Թորգոմյանի կոնդիտերսկիում առավոտյան ժ10-ից երեկոյան 10-ը։ Նվագելու է լարային օրկեստրը։ Երեկոյան 5-ին ամերիկական տորգ՝ մի փթանոց արկղ նավթ։

Կառավարիչ՝ տիկՄԲախչինյան

3Սրճարաններ

Բաց են ամբողջ օրը։ Կնվագեն սազանդարները։ Բոլոր սրճարաննե- րում կայցելե թռուցիկ կաբարե։ Բաց են Աշիկ Զնջիլղռանյանի, Տիգրան Էլբակյանի, Վարդան Ղլթճյանի և հին քաղաքում Պապա Մինասյանի սրճարանները։

Կառավարիչ՝ Ուսուլ Խեչո 4Մեծ վիճակախաղ

5Կաբարե

24

Երեկոյան ժամը 9-ին Ձմեռային կլուբում բարեհաճ մասնակցու- թյամբ դերասան Միլովլավսկու կկայանա կաբարե։ Կլինեն նվագածու- թյուն, արտասանություններ, սոլո երգեր, պատկերներ և այլն։ Վերջում եվրոպական և ասիական պարեր։ Մուտքը 2 ռուբլի Կառավարիչ՝ Ս. Առաքելյան

6Աուկցիոն Գեղարվեստական նկար Վահրամ Գայֆեջյանի։ Ցույց կտրվեն հա- րուստ գեղարվեստական պատկերներ։ 7Բիօգրաֆ 24 Թերթի հաջորդ համարում ներկայացվում է հաշվետվություն. օրվա բոլոր միջոցառումներից մուտք է եղել 9079 ռ, ծախս՝ 1642 ռ 98կ. 25 ։ Ինչպես տեսնում ենք ծրագրում արտացոլվում է քաղաքացիների բովանդակալից կյանքը՝ կենցաղը, կուլտուրայի մակարդակը, հասա- րակության մեջ հարգանք վայելող անձինք, հասարակական կյանքում կանանց դերը, նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Բայց․․․ Դեկտեմբերի 21-ին թերթում տպագրվում է ԱԱհարոնյանի «Ահա- զանգ»-ը, որտեղ նա գրում է«Հայոց աշխարհ, ես քեզ համար եմ ասում։ Ես կուզեի, որ խոսքս վիթխարի ահազանգի պես հնչեր ու գոռ արձագանքներով գնար բախե- լու հիմարության ու փարթամ բթամտության երկաթե դռները, որոնց ետևում մրափում են զգաստությունից թափուր խիղճերն ու հոգիները։ Կուզեի, որ խոսքս Դամասկոսի թրի պես կայծկլտար ձեր իմաստու- թյունը մթացնող այս խեղդող խավարի մեջ և շանթի պես հազար կող- մից ակոսեր մեր գլուխների վրա ծանրացած այս երկնակամարը, ուր մեր կյանքի ցոլքերն են դողդողում երկչոտ ու աղերսագին։

24 Նույնը, 1917, 3 դեկտեմբեր, թիվ 31։ 25 Նույնը, 1918, 11 հունվար, թիվ 2։

25

Աննիբալը մեր դռանն է․․․» 26 Դեկտեմբերի վերջին տասնօրյակում դեպքերն իրար էին հաջորդում անհավատալի արագությամբ։ Թերթը 24-ին հաղորդում է, որ «Բոլշևի- կյան կառավարությունը հանձինս Լենինի և Տրոցկու հրապարակել է մի կոչ բոլոր մահմեդական ժողովուրդներին , որի մեջ նոքա ասում են, «որ մենք հայտարարում ենք, որ Տաճկաստանի բաժանման և նրանից Հայաստանը խլելու պայմանագիրը պատռված և ոչնչացված է։ Հենց որ պատերազմը վերջանա, կապահովվի հայերի իրավունքը ազատ կերպով իրենց բախտը տնօրինելու» 27 ։ Խոսքը 1917թ նոյեմբերի 22-ին «Известия» թերթում լույս տեսած «Обращение совета Народных депутатов ко всем трудящимся мусульманам России и Востока» -ի մասին է։ Թուրքիայի ձեռքերը բաց էին արձակված։ Իրոք, Հաննիբալը մեր դռանն էր կանգնած։ Դեկտեմբերի 27-ից սկսվեց քաղաքի պաշարումը։ 29-ին չորս կողմից թուրքերով շրջափակված Ախալցխան ամբողջ օրը գնդակոծվեց։ Քա- ղաքի պաշտպանության համար միավորվեցին հայերն ու վրացիները։ Մոռացության տրվեցին միջկուսակցական տարաձայնություններն ու փոխադարձ մեղադրանքները։ Քաղաքում ստեղծվեց ազգամիջյան խոր- հուրդ։ 1918 թվի հունվարի 21-ի նիստի ժամանակ նախագահող գեներալ ՇՄաղլաղելիձեն հայտնում է, որ իրեն՝ որպես ռազմական և քաղաքա- կան լիազորի, գրավոր դիմել է արքայազն, գնդապետ Քաջարը, պահան- ջելով հեռացած ռուսական 116-րդ գնդի ռազմական ունեցվածքից իրենց հատկացնել որոշակի մաս տեղական թուրքերից զորամաս կազմակեր- պելու համար։ Զորի Զորյանը դիվանագիտորեն պահանջում է ժամանակ, որպեսզի խորհրդակցի և ժողովրդին հայտնի։ Վրացիները ևս արտա- հայտվում են, որ պետք է այդ մասին տեղյակ պահեն իրենց ընկերներին Քութաիսիում, Գորիում և ուրիշներին։ Ուսուլ Խեչոն միտք է արտահայ-

26 Նույնը, 1917, 21 դեկտեմբեր, թիվ 36։ 27 Նույնը, 1917 , 24 դեկտեմբեր, թիվ 37։

26

տում, որ հանգստություն և խաղաղություն կարելի է վերականգնել, եթե քաղաքում չլինի թուրքական ռազմական միավորում։ Դրա ստեղծումը կդառնա նոր պրովոկացիա։ Թուրքերը զայրացած հեռանում են։ Հունվարին ընտրվում է Ախալցխայի հայկական Ազգային խորհուր- դը Զորի Զորյանի գլխավորությամբ։ Շտաբի պետ է նշանակվում հեծյալ ջոկատի հրամանատար Հաջի Լևոնը՝ Լևոն Խզարջյանը, ազատագրա- կան շարժման մասնակից , փորձառու հրամանատար։ ԶԶորյանի տե- ղակալներ են նշանակվում Վահան Ռշտունին և ցարական բանակի գն- դապետ Հարություն Բայբուրդյանը։ 28 Խորհրդի անդամներ են ընտրվում Ֆանարջյան Խորենը՝ ապագա հռչակավոր ռենտգենոլոգ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս , ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Վարֆոլոմեյ Ֆանարջյանի հայրը, Դարբինյան Հա- մազասպը, Էքսուզյան Սուրենը, Դավրանյան Սերգոն, Աղաբաբյան Խա- չատուրը և Երկանյան Վահեն՝ Թիֆլիսից։ Հաջորդ օրը՝ հունվարի 28-ին ստեղծվում է հայկական գումարտա- կը։ Քաղաքային այգում, քաղաքացիների հոծ բազմության ներկայու- թյամբ հայտարարվում է գումարտակի ստեղծումը և կատարվում հան- դիսավոր օրհնություն։ Ժողովրդի առաջ ելույթ է ունենում իր հավա- տավոր ժողովրդի հարգանքն ու սերը վայելող, մեծ հեղինակության տեր, ավագ քահանա և մանկավարժ Մկրտիչ Գայֆեջյանը, ապագա ականավոր նկարիչ և մանկավարժ Վահրամ Գայֆեջյանի հայրը, քա- հանա Մինաս Ազնավուրյանը, աշխարհահռչակ Շարլ Ազնավուրի նախնիներից, գնդապետ Չաուշյանը։ Ելույթներում խոսում են ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանի դժվարին վիճակի մա-

28 Հարուստ կալվածատեր, հայտնի դրամագետ, հին առարկաների հարուստ հավա- քածուի տեր։ Իր մեծ տան սենյակները վերածել էր թանգարանային սրահների, որտեղ ցուցադրում էր 100-ից ավել հայկական մեծ ու փոքր ձեռագրեր, հին դրամների հարուստ հավաքածու, կենցաղի բազմաթիվ առարկաներ, զգեստներ, ոսկյա և արծաթյա հազվագյուտ պատրաստվածքներ, ձեռագործ ծածկոցներ ևն։ 1920-ական թթ. նրա մահից հետո տունը, թանգարանը բռնագրավվեցին, տունը վերածվեց հիվան- դանոցի, անցյալ դարի 90-ական թթ.՝ բնակելի բազմաբնակարան շենքի։

27

սին։ Հայտարարվում է, որ 20 երիտասարդներից կազմված ջոկատը, հիմնականում Արևմտահայաստանից եկածները, մեկնում են Թիֆլիս, որ այնտեղից անցնեն Էրգիր և միանան Անդրանիկին՝ Անդրանիկ Օզա- նյանին։ Թերթը փետրվարի սկզբին հրատարակում է Ստալինի «Տաճկահա- յաստանի մասին» հոդվածը«Տաճկահայաստանը, կարծեմ, միակ երկիրն է, որ գրավել է Ռու- սաստանը «պատերազմի իրավունքով»։ Սա այն «դրախտի անկյունն» է, որը երկար տարիներ ծառայում էր և շարունակում է ծառայել որպես նյութ Արևմուտքի դիպլոմատների ախորժակների և Արևելքի վարիչնե- րի արյունոտ վարժությունների։ Մի կողմից հայերի ջարդ ու կոտորած, մյուս կողմից բոլոր երկրների դիպլոմատների փարիսեցիական միջ- նորդություն, որպես նոր կոտորածի քողարկում։ Հայաստանի զավակները, նրա հերոսական պաշտպանները, բայց բավական անհեռատես քաղաքագետները, որոնք մեկից ավելի անգամ- ներ տարվել են գիշատիչ քաղաքագետների ստով, չեն կարող հիմա չտեսնել, որ դիպլոմատիկական կոմբինացիաների նախկին ճանա- պարհը Հայաստանի փրկության միջոց չէ։ Ակներև է դառնում, որ ճնշ- ված ժողովուրդների ազատության ճանապարհը ընկած է բանվորա- կան հեղափոխության ընթացքում, որն սկսել է հոկտեմբերը Ռուսաս- տանում» 29 ։ Սրան հետևում է 1918թ մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որի գնահատականը հնչում է Փետրվարյան հեղափոխության տարեդար- ձի կապակցությամբ ուսուցիչ Մկրտիչ Ստեփանյանի նամակում. «Հայաստանին ամենալայն ինքնորոշում խոստացող «հեղափոխա- կան կառավարությունը» հանձնեց սուլթանի արյունոտ ձեռքը և այդ- քանն էլ քիչ համարելով Բաթումը, Արտահանն ու Կարսն էլ վրան ավե-

29 «Շարժում», 1918, 1 փետրվար, թիվ 8։

28

լացրեց ի փառս ռուսական հեղափոխության և թուրքական պրոլետա- րիատի հիմնած դիկտատուրայի։ 1917 թփետրվարի 27, ու՞ր ես։ 1918 թփետրվարի 27, ոչ բարով գայիր» 30 ։ Թերթը կոչ է անում«Հայաստանի փրկությունը միայն մեր ձեռքն է։ Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի իր պարտավորությունըմտա- վորականը՝ իր խելքով, զինվորն իր ուժով, հարուստը՝ իր փողով պիտի ծառայի հայրենիքի փրկության գործին»։ Թերթի փետրվարի 4-ի №9-ում տպագրվում է շտաբս-կապիտան Իգիթխանյանի կոչը«Առաջարկում եմ պահեստի բոլոր զինվորներին գալ Երևան՝ հայ- կական արտիլերիայի առաջին բրիգադի առաջին բատարեյը կազմա- կերպելու համար։ Կոչ եմ անում բոլոր տեսակի զենքի հայրենասեր զինվորներին, ֆելդշերներին, գրագիրներին և արհեստավորներին անհապաղ գալ Եր- ևան՝ հայրենիքի պաշտպանության գործին ծառայություն մատուցելու »։ Շտաբս-կապիտան Իգիթխանյան 31 Իգիթխանյան Խորենը ծնվել է 1887 թվին Ախալցխայում, արհեստա- վորի ընտանիքում։ Ավարտել է 4-դասյա քաղաքային ուսումնարանը։ Պատրաստվել է ինքնուրույն և 1907թԹիֆլիսում էքստերն քննու- թյուններ է հանձնել հասունության վկայականի համար, որն իրավունք էր տալիս ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ծառայողական ցուցակից երևում է, որ 1907-ին անցել է ծառայության Ախալցխայում տեղակայված 77-րդ Թինգինյան գնդում։ 1908-ին ստա- նում է ունտեր-օֆիցերի կոչում։ 1909-ին նրան ուղարկում են Իրկուտս- կի հետևակային յունկերական ուսումնարան, որտեղ նա հաջողու- թյամբ հանձնում է ընդունեության քննությունները և ընդունվում։ 1911- ին ավարտում է այն և ստանում պորտուպեյ-յունկերի կոչում։ Այս կո-

30 Նույնը, 1918, 1 մարտ, թիվ 16։ 31 «Շարժում», 1918, 4 փետրվար, թիվ 9։

29

չումը նրան իրավունք էր տալիս հանձնել քննություն հրետանային գործից և հնարավորություն՝ դառնալ հրետանային օֆիցեր։ Նշանակ- վելով ծառայության 52-րդ հրետանային բրիգադում, նա մեկնում է Բաքվի մոտ գտնվող Սալյանի վայրը։ Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբում (օգոստոս 1914թ), բրիգադի հետ ուղարկվում է Ավստրիական ռազմաճակատ։ Առաջին ի- սկ կռիվներից մեկում գերի է վերցնում ավստրիական մարտկոցն իր ամրակներով, ինչի համար պարգևատրվում է Աննայի I աստիճանի շքանշանով։ 1915-ի հունիսին նրա հրետանային մարտկոցը և այդ կռիվներում աչքի ընկած հրամանատարական կազմը ընդգրկեցին գե- ներալ ԱԱԲրուսիլովի կորպուսի մեջ և տեղափոխեցին գերմանա- կան ռազմաճակատ։ 1915 թօգոստոսի կեսերին ընդհանուր հարձակման ընթացքում նրա մարտկոցը ոչնչացրեց հակառակորդի մարտկոցները, անցավ Բզուռա խորունկ գետը, շարքից հանեց և գրավեց հակառակորդի զրա- հապատ գնացքը 12 հրետանիով և գերեց հակառակորդի սպաներին ու զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նա վերադարձավ Հայաս- տան։ Նրա մարտկոցը փոխգնդապետ Ղասաբպաշյանի (Հասանփաշա- յան) հրամանտարության ներքո մեծ դեր խաղաց Սարդարապատի ճա- կատամարտում տարած հաղթանակում։ ․․․Անհրաժեշտ էր ամ- րապնդել ռազմաճակատը Կարսի ուղղությամբ։ Այդ նպատակով ԽԻգիթխանյանի մարտկոցը ընդգրկվում է գնդապետ Մազմանովի ջոկա- տի մեջ և ուղարկվում Կարս։ 1920 թվին նա նշանակվում է 5-րդ լեռ- նային մարտկոցի հրամանատար։ 1921-ին բանտարկվում է և աքսոր- վում Ռյազան, բայց շուտով ազատվում է։ 1937-ին նա նորից է բան- տարկվում հակահեղափոխական կազմակերպութուն ստեղծելու և Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի հետ կապ ունենալու մեղադրանքով։

30

Հարցաքննությունների ժամանակ նա հերքում է աոաջին մեղադրանքը և հաստատում, որ Դրոյի հետ նրանք եղել են ընկերներ։ Խորեն Իգիթխանյանը դառնում է ստալինյան բռնությունների զոհե- րից մեկը և գնդակահարվում 1938 թվին։ 1954 թնա արդարացվում է հետմահու։ Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ ՀԲաղրամյանը «Իմ հուշերը» գրքում գրում է«Խզնաուրի ջոկատը, որ հանդիսանում էր գեներալ Սիլիկովի մանև- րային ռեզերվը․․․ ընդամենը 600 հետևակային զինվոր, 200 հեծյալ, փոխգնդապետ Հասանփաշայանի ընդհանուր հրամանատարության ներքո մայիսի 27-ի արևածագին դուրս եկավ Խզնաուր (Արագած) գյու- ղից Կարմրատար սարի, Շամիրամի ձոր, Արաքս կայարանի ուղղու- թյամբ։ Մոտ ժամը 15-ին նա հյուսիսից շրջանցեց թուրքական 36-րդ դի- վիզիայի ձախ թևը և համարձակորեն հարձակվեց նրա զորամասերի վրա։ Բռնկվեց ծայրաստիճան լարված ճակատամարտ, որը երեկոյան ավարտվեց թուրքական դիվիզիայի ձախ թևի լրիվ ջախջախումով։ Այս- պիսով, այդ ջոկատը մեծ դեր խաղաց թուրքական դիվիզիայի ամբողջ պաշտպանության հիմնական դիրքերին տիրանալու մեջ, ինչը կանխո- րոշեց Սարդարապատի ճակատամարտի հաղթական ելքը հայ ժո- ղովրդի համար» 32 ։ «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը» անհայտ գրողի օրագրում կարդում ենք

11 հուլիսի Զորասյունը գնդապետ Ղասաբպաշյանի գլխավորությամբ շարժվել է երկաթուղու գծից և Բոշ-Բարան լեռան վրա ձախ ուղղությամբ Բեյուք- Վեդիի վրա։

32 Баграмян И.Х. Мои воспоминания, Ереван, 1979, с. 84, 90.

31

12 հուլիսի Գլխավոր շտաբը հաղորդում է, որ հուլիսի 12-ի վաղ առավոտյան կռի- վը վերսկսվում է ավելի կատաղի բնույթ ստանալով, սակայն ժամը 5-ին Բեյուք-Վեդին ընկնում է, և թաթարները, թողնելով ամեն բան, փախչում են, կռվի դաշտում թողնելով 100-ից ավել դիակներ։ Այժմ մեր ճանապար- հը դեպի Նախիջևան ազատ է» 33 ։ Ղասաբպաշյանին անվանում էին Հասան փաշա, Հասան Փաշայան Սերոբ փաշայի, Անդրանիկ փաշայի օրինակով։ Նրա կենսագրությունը մարտի դաշտերում տարած հաղթանակների հաջորդականություն է։ Նա մասնակցել է Սարիղամիշի, Կարսի, Հասան- Կալեի, Սարդարա- պատի ճակատամարտերին։ 1975 թ Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդի- սավոր նիստից հետո, գրականագետ Հովհաննես Ղանալանյանի խնդ- րանքին՝ պատմել իր հարազատ քաղաք Ախալցխայի մասին, մարշալ Հ. Բաղրամյանն անմիջապես արձագանքեց-Ախալցխան ինձ համար հատկապես հիշարժան է նրանով, որ այդ կանաչ, գեղեցիկ քաղաքում ես հագա զինվորական համազգեստ։ Ես ընդամենը 18 տարեկան էի, երբ ինձ Թիֆլիսից «գործուղեցին» ծառայու- թյան երկրորդ Կովկասյան հրաձգային գունդ։ Մի քանի օր ես ման էի գալիս քաղաքացիական հագուստով, հետո տեղական վաշտի հրամա- նատար, հայտնի Կարապետ Ղասաբպաշյանը, հայտնեց, որ պատ- րաստվում էին ինձ համազգեստ տալ, բայց քանի որ ես բարձրահասակ ու նիհար էի, ապա պահեստում ինձ համապատասխանը չճարվեց։

Բայց, վերջապես գտան․․ Ամենաջերմ խոսքերով ինձ «մատուցեց» ին- քը, Սարդարապատի ապագա հերոսը, հայ ժողովրդի փառապանձ զա- վակ Կարապետ Ղասաբպաշյանը»։ Ղասաբպաշյան Կարապետը ծնվել Է Ախալցխայում 1896 թվին։ Նախնական կրթությունը ստացել է քաղաքային ուսումնարանում, այ-

33 Ազատ անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը, Երևան, 1993, էջ 54, 56։

32

նուհետև ուսումը շարունակել Թիֆլիսում։ Ծառայել է ցարական բանա- կում։ 1917թ դեկտեմբերին Թուրքեստանյան բանակային կորպուսի զո- րամասերից ձևավորվեց հայկական գումարտակ, որի հրամանատար նշանակվեց 18-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդի կապիտան Կա- րապետ Ղասաբպաշյանը։ 1918թ փետրվարի 15-ին նա նշանակվում է Երզնկայի գնդի հրամանատար։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Սարիղամիշի, Հասան-Կալեի, Սարդարապատի ճակատամարտերին։ ԿՂասաբպաշյանի ռազմական գործողություններին բարձր գնահա- տական է տալիս Սարդարապատի ճակատամարտի մասնակից գնդա- պետ ԱՇնեուրը իր «Հուշեր Կարսի և Սարդարապատի ճակատամար- տի մասին» գրքում« Քարտեզի վրա կռացած գնդապետ Փիրումովի հետ որոշում էինք, թե ինչ ենք անելու գիշերով, վիճակը ողբերգական էր։ Թուր- քական ուժերը մեզ անհայտ էին։ Բլուրների վրա կանգնած էին հակառա- կորդի առաջապահ ուժերը։ Որոշվում էր Հայաստանի և ամբողջ հայ ժո- ղովրդի բախտը։ Գիշերով մենք ստեղծեցինք պահեստային ուժեր, կատարեցինք մա- սերի տեղափոխություններ։ Հրամանատար Սիլիկյանից թույլտվու- թյուն ստացանք Խզնաուրյան ջոկատը փոխանցել գնդապետ Ղասաբ- պաշյանի հրամանի ներքո։ Հրաման տրվեց՝ առավոտյան շարժվել ա- րևմուտք և, դուրս գալով թուրքական զորքերի թիկունք, բաց անել թշ- նամու վրա հրետանային կրակ։ Շուտով բլուրների վրա բարձրացավ փոշու ամպ, հետզհետե սողա- լով դեպի արևմուտք։ Ջոկատը շարժվեց առաջ։ Արդեն ցերեկվա ժամը մեկին ամպը կախվեց թուրքական բանակի թիկունքում, իսկ ժամը եր- կուսին լսվեց մեր հրանոթների դղրդյունը, և ամեն անգամ, երբ թուր- քերն անցնում էին հարձակման, մեր աջ թևը հարվածներ էր հասցնում հակառակորդին, ստիպելով թուրքերին կանգ առնել և թաքնվել խրա- մատներում։ Հասավ մոմենտը, երբ թուրքերը դիմեցին փախուստի, թողնելով ռազմի դաշտում հրետանային գումակը զինամթերքներով,

33

վիրավորներին և սպանվածներին։ Այսպես,