Вы находитесь на странице: 1из 7

Արդյոք անխուսափելի՞ է մեծամասնության

կառավարումը

Դեմոկրատիայի քննադատը կարող է չընդունել թեզիսը այն


մասին,որ պոլիարխիան մեծ չափով առաջ է մղում երկիրը
դեմոկրատիայի ճանապարհով: Անկախ այն բանից,թե որքանով են
ժամանակակից ռեժիմները իրենց ինստիտուտներով և կառույցներով
տարբերվում նախորդներից,դրանք հաստատապես շատ
դեմոկրատական չեն: Նա կասեր,որ դեմոկրատիան ավելի շուտ
գաղափարախոսական ֆասադ է: Իսկ եթե ավելի ուշադիր նայենք,ապա
ֆասադի ետևում կերևա մարդկային փորձի նույն հին և ծանոթ
ֆենոմենը` տիրապետությունը:
Իր խոսքերը հիմնավորելու համար քննադատը կարող է մեջ բերել իր
նախորդ Գաէտանո Մոսկային.<<Քաղաքական օրգանիզմների միջև
գոյություն ունեցող բոլոր գործոնների և միտումների միջև մեկն
այնքան ակնհայտ է,որ տեսանելի է նույնիսկ առօրեական հայացքով:
Բոլոր հասարակություններում`սկսած սահմանափակ
զարգացվածությամբ և հազիվ քաղաքակրթությանը հասած
հասարակություններից,մինչև ամենազարգացած և ուժեղ
հասարակությունները, ձևավորվում է մարդկանց 2 դաս`
կառավարողների և կառավարվողների դասերը: Առաջին դասը
սովորաբար ավելի փոքրաքանակ է,իրականացնում է բոլոր
քաղաքական գործառույթները,մոնոպոլիզացնում է իշխանությունը և
օգտագործում է իշխանության բոլոր առավելությունները: Երկրորդ
դասը,որը ավելի փոքրաքանակ է և ուղղորդվում և ղեկավարվում է
առաջինի կողմից քիչ թե շատ օրինական կերպով, քիչ թե շատ ազատ
կամ հարկադիր միջոցներով,մատակարարում է առաջինին,գոնե
արտաքնապես,գոյության համար անհրաժեշտ միջոցներով և այն
միջեցներով, որ անհրաժեշտ են քաղաքական օրգանիզմի
կենսունակության համար: Պրակտիկ կյանքում մենք բոլորս ընդունում
ենք այդ կառավարող քաղաքական դասի գոյությունը>>:
Գաէտանո Մոսկան առաջ է քաշում փաստարկներ,որոնք
ֆունդամենտալ մարտահրավերներ են այն բանին,որ դեմեկրատիայի
գաղափարը երբևէ կիրագործվի: Նրա փաստարկումը,ավելի պարզ
ասած, այն բանում է,որ փոքրամասնության տիրապետությունը
անխուսափելի է: Իսկ եթե փոքրամասնության տիրապետությունը
անխուսափելի է,ապա անհնար է և դեմոկրատիան: Ապացույցները այն
բանի,որ դեմոկրատիան ցանկալի է,կամ որ այն կառավարման
ամենալավ տարբերակն է,կամ որ մենք պետք է ջանք թափենք դրան
հասնելու համար,պնդումներ են,որոնք չեն համապատասխանում
մարդկային հնարավորություններին:Անկասկած,նման
հավաստումները կարող են օգտակար լինել կառավարողների
համար,քանզի դրանք ծառայում են որպես միֆեր,որոնք օգնում են
թաքցնել կառավարման իրական բնույթը և ապահովում են
հպատակների համաձայնությունը: Բայց այդ բարի
տրամադրությունները չեն ժխտում և չեն կարող ժխտել այն
ֆունդամենտալ էմպիրիկ փաստը, որ միշտ կառավարում է
փոքրամասնությունը; Եթե միշտ կառավարում է
փոքրամասնությունը,ապա,բնականաբար, մեծամասնությունը երբեք
չի կառավարում: Եվ եթե վերջինս ճիշտ է,ապա դեմոկրատիա երբեք չի
կարող գոյություն ունենալ: Հետևաբար, պրակտիկայում այն, ինչ մենք
դեմոկրատիա ենք անվանում,ոչ ավելին է,քան ֆասադ
փոքրամասնության իշխանության համար:
Այս կամ այն չափով նման գաղափարները կիսում էին
Մարքսը,Լենինը,Մոսկան,Պարետոն,Միխելսը,Գրամշին և այլք:
Այնուամենայնիվ,փոքրամասնության իշխանության
տեսությունները պետք է տարբերել ուրիշներից,որոնք մեծ
նշանակություն են տալիս դեմոկրատիայի,քաղաքական
հավասարության և ազատության անկմանը`պայմանավորված
քաղաքական ռեսուրսների,ռազմավարական դիրքերի և շուկայական
հնարավորությունների հետ կապված քաղաքացիների
անհավասարությամբ: Պոլիարխիաներում անհավասարության
նշանակության լուսաբանումը ներառում է տարածություն`սկսած
օպտիմիզմից մինչև լրիվ պեսիմիզմ:
1.Անհավասարությունները այնքան սովորական են,որ հազիվ թե
ուղղումների կարիք ունեն,իսկ եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը
առաջանա,ապա դրանք կարող են հեշտությամբ վերացվել:
2. (Ա) Անհավասարությունը խիստ սահմանափակում է
դեմոկրատական գործընթացը պոլիարխիաներում: (Բ) Նույնիսկ այս
դեպքում պոլիարխիաները շատ ավելի դեմոկրատական են և
ցանկալի,քան այլընտրանքային տարբերակները,որոնցում
բացակայում է պոլիարխիայի ինստիտուտներից մեկը կամ մի քանիսը:
(Գ) Այնուամենայնիվ,այդ անհավասարությունները կարող են
էականորեն փոքրացվել,եթե ոչ ամբողջովին վերացվել: Դրա շնորհիվ
մենք զգալիորեն կբարելավենք պոլիարխիայի դեմոկրատական
որակները,ուստի պետք է ձեռնարկվեն ընդունելի փոփոխություններ:
3. (Ա) և (Բ) ձևակերպվում են նույն կերպ,իսկ (Գ) այլ կերպ:
Անհավասարությունները չեն կարող փոքրացվել (առանց այլ
արժեքների համար անդառնալի վնասի,իսկ որոշ դեպքերում դրանք
ընդհանրապես չի կարելի վերացնել) և,հետևաբար,իրենցից
ներկայացնում են ամենևին ոչ կատարյալ աշխարհի հնարավոր
ամենալավ համակարգի անուղղելի ասպեկտը:
4. (Ա) Անհավասարության հետևանքները այնքան մեծ են,որ թույլ
են տալիս (Բ) պոլիարխիաներում գոյություն ունենալ դեմոկրատական
գործընթացի միայն ոչ կարևոր(тривиальный) ասպեկտներին: (Գ) Սակայն
անհավասարությունները կարող են վերացվել, և ամբողջական
հեղափոխական գործընթացի միջոցով կարող է հաստատվել
<<իրական դեմոկրատիա>>: (Դ) Մինչ այն պահը,քանի դեռ չի
իրականացել այդ հեղափոխական տրանսֆորմացիան,բոլոր
հասարակությունները կկառավարվեն իշխող փոքրամասնության
կողմից:
5. (Ա) և (Բ) նույնն է,ինր որ չորրորդ կետում: Բայց (Գ)
անհավասարությունը և դրա հետևանքները հնարավոր չէ վերացնել:
(Դ) Այդ ժամանակ բոլոր հասարակությունները միշտ կկառավարվեն
գերիշխող մեծամասնության կողմից:
Այս գլխում կհետազոտվեն չորրորդ և հինգերորդ տեսակի իշխող
դասի տեսությունները:
Չնայած փոքրամասնության տիրապատության տեսությունները
ունեն կարևոր արմատական տարբերություններ,դրանք համընկնում
են այն բանի գնահատման մեջ,որ պոլիարխիաներում և նույնիսկ
<<դեմոկրատիաներում>> արտոնյալ փոքրամասնությունը իշխում է
մնացածին:
Նմանատիպ տեսության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է
Մարքսը,որը ամբողջ պատմությունը ներկայացնում էր որպես
շահագործող դասի փոքրամասնության իշխանություն շահագործվող
մեծամասնության նկատմամբ: Այսպիսով, պատմությունը պետք է
շարունակվի`կրկնելով իրեն այնքան ժամանակ,քանի դեռ
պրոլետարիատի վերջնական հաղթանակը վերջ չի տա շահագործմանը
և տիրապետությանը: Միխելսը, Պարետոն և Մոսկան հնարավորություն
էին փնտրում ժխտելու Մարքսի գաղափարները տիրապետության
իրենց տեսություններով,որոնք պետք է լինեին շատ ավելի օբյեկտիվ և
գիտական և շատ ավելի քիչ ռոմանտիկ և ուտոպիական: Քանզի
կառավարող դասի տիրապետությունը անխուսափելի է,նրանք
ապացուցում էին. լրիվ անիմաստ է հուսալ,որ փոքրամասնության
իշխանությանը կարող է վերջ դրվել: Լենինը և Գրամշին,հետևելով
Մարքսին, պաշտպանում էին այն գաղափարը,որ դեմոկրատիան
գոյություն ունի միայն մակերեսին,որովհետև կապիտալիզմի
ժամանակ բուրժուազիան իշխում է աշխատավոր դասին,բայց նրանք
տարբերվում էին այն բանի ըմբռնման մեջ,թե ինչպես է այդ
իշխանությունը ձեռք բերվում: Որտեղ Լենինը ընդգծում էր
հարկադրանքը,Գրամշին,ինչպես և Մոսկան,շեշտը դնում էր
գաղափարների և մշակույթի հեգեմոնիայի վրա:

Ինչու և ինչպես է կառավարում


փոքրամասնությունը

Փոքրամասնության իշխանության տեսությունները համոզիչ


են,որովհետև,ինչպես Մոսկան է նշում,դրանք հանդես են գալիս որպես
ծանրակշիռ:Դրանք ամրապնդվում են ոչ միայն բազմաթիվ
պատմական ապացույցներով,այլև բազմաթիվ
հանգամանքներով,որոնք հիշեցնում են իրենց մասին,երբ մենք
զբաղված ենք առօրյա գործունեությամբ և վերլուծում ենք մեր շուրջը
կատարվող իրադարձությունները:Կարող է որևէ մեկը,ով ակտիվ է
կազմակերպչական կյանքում,չնկատել,որ հաճախ նույնիսկ իբր թե
դեմոկրատական կազմակերպություններում գոյություն ունի
փոքրամասնություն,որը որոշումներ է կայացնում, և
մեծամասնություն,որ հետևում է նրան:
Եթե փոքրամասնությունը իրոք կառավարում է
մեծամասնությանը,մենք կարող ենք հարցնել,թե ինչու է այդպես
պատահում:Չնայած վերոնշյալ հեղինակները հատուկ ուշադրություն
էին դարձնում տարբեր գործոններին,նրանք երևի թե կհամաձայնեին
համեմատաբար կայուն սոցիալական,տնտեսական,քաղաքական
կառույցների և ինստիտուտների վճռորոշ նշանակության հետ,որոնք
հզոր ազդեցություն են գործում մեծ թվով մարդկանց
նախապատվությունների և հանարավորությունների ձևավորման վրա
համամատաբար տևական ժամանակաընթացքում: Եթե վերցնենք
ծայրահեղ դեպքերը,երկրում,որտեղ կառավարում են
զինվորականները,անկախ այն բանից,թե որքան մերիոկրատական
կամ էգալիտար կլինեն հավաքագրումը և առաջխաղացումը,միայն
քչերը կարող են մտնել կառավարողների խումբ: Բուրգի գագաթը
տարածապես սահմանափակ է,իսկ ըստ սահամանման`
փոքրամասնության կառավարման բոլոր տեսությունները
մեկնաբանում են աշխարհը որպես իշխանության արհեստական
կառուցվածք,որտեղ գագաթը համամատաբար փոքր է
հիմքից:Հնարավոր է` բոլոր վերոնշյալ հեղինակները կհամաձայնեին
նաև,որ վերջին 2 դարերում կապիտալիզմի,շուկայի և բուրժուական
հասարակության կառույցները չափազանց կարևոր էին պետության
բնորոշ գծերի որոշման մեջ:
Կառավարող դասի առանձնահատուկ կառուցվածքը նույնպես
որոշում են կարգավորումներ`նման վերոնշյալներին. Ինչ տեսակի
մարդիկ ավելի մեծ հավանականությամբ կմտնեն դրա մեջ,իսկ
ինչպիսիները`ոչ:Արդեն կառույցների ներսում,իսկ մեծ չափով նաև
դրանց շնորհիվ, անհատները և նրանց ընդհանրությունները`դասերը,
հասնում են տիրապետող դիրքերի: Անձնական հատկանիշները
իհարկե կարող են նպաստել տիրապետող դիրքերի ձեռքբերմանը և
ամրապնդմանը կառույցների միջոցով հաստատված
սահմանափակումների ներսում: Մոսկան,Պարետոն,Միխելսը,նրանցից
առաջ նաև Մաքիավելին ուշադրություն էին դարձնում
խորամանկության, խորաթափանցության, Aհամառության,
հավակնությունների(ամբիցիաների), խելամտության, առողջ
դատողության և երբեմն նաև անգթության վրա: Մարքսը նշում է, թե
ինչպես որոշ դեպքերում մարդ, որը չի տիրապետում
կարողության,սակայն եռանդուն է,համառ և ընդունակ,կարող է
դառնալ կապիտալիստ: Մոսկան,Պարետոն,Միխելսը առանձնացնում
էին նաև կառավարվողների որոշակի հատկություններ, որոնք
տրամադրում են նրանց ընդունելու և նույնիսկ ձգտելու
տիրապետության: Պարետոյի համար դա կառավարվողների շրջանում
մեծ տարածում ունեցող սովորություններն
են,համոզմունքները,հակվածությունը կարգուկանոնին, ռիսկից
խուսափելու ձգտումը,հնազանդությունը,կոնֆորմիզմը և իռացիոնալ
միֆերի ընկալումը: Միխելսի համար` զանգվածների` կառավարվելու
պահանջմունքը, նրանց քաղաքական երախտագիտությունը,
լիդերների պաշտամունքը և այլն: Գումարած դրան,կախված
առանձնահատուկ պատմական ժամանակաշրջանի ինստիտուտների
և կառույցների պահանջներից, մասնագիտական գիտելիքները և
հատուկ տեսակի հմտությունները կարող են օգտակար և նույնիսկ
անհրաժեշտ լինել:
Առանձին անհատական առավելությունները, որոնք որոշ
մարդկանց հնարավորություն են տալիս մուտք գործել կառավարող
դաս,կարող են ինտլեկտի պես մասնակի բնածին լինել,բայց
անհատական առավելությունները հիմնված են նաև այնպիսի
ռեսուրսների և ընդունակությունների վրա,որոնք սոցիալապես
դետերմինացված են: Ռեսուրսները բաշխվում են`կախված
ժառանգականությունից, սոցիալական դասից,բախտից և
ձեռքբերումներից: Ինչ ճանապարհով էլ որ դրանք ձեռք չբերվեն,
կրթությունը, բարեկացությունը, գիտելիքները, ինֆորմացիան,
կարգավիճակը և այլ ռեսուրսներ մեծացնում են կառավարող դաս
մտնելու անհատի հնարավորությունները:
Եվս մեկ անգամ նշենք,որ այն չափով,որ չափով որ
առավելությունները,որոնք փոխանցվում են շնորհիվ անհատական
հատկանիշների,ռեսուրսների և տաղանդի, մեծացնում են դրանց
տիրապետող հաջողակների շանսերը, դրանք ազդեցություն են
ունենում միայն սահմանափակումների ներսում,որոնք հաստատվում
են հիմնական կառույցների և ինստիտուտների կողմից: Պարետոյի
խոսքերով ասած`<<կառավարող դասը,մյուս սոցիալական խմբերի
նման, կատարում է ինչպես տրամաբանական,այնպես էլ
տրամաբանությունից դուրս գործողություններ,բայց հիմնականում
այն բանում,որ իրականացվում է կարգուկանոն կամ համակարգ, այլ
ոչ թե անհատների գիտակից կամքը>>: ????
Այն միջոցների շարքում, որ կառավարող փոքրամասնությունը
օգտագործում է իր տիրապետության ապահովման և ամրապնդման
համար, դրա բոլոր ներկայացուցիչները որոշակի նշանակություն են
տալիս ուժին և համոզմունքին: Բայց փոքրամասնության
կառավարման տեսությունները մեծապես տարբերվում են այդ
գործոններին տրվող կարևորության չափով:

Вам также может понравиться