Вы находитесь на странице: 1из 30

21- ՐԴ ԴԱՐ

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

1 (77)

ԵՐԵՎԱՆ

2018
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
(մաս 1)

Վահե Սարգսյան*

Բանալի բառեր` Վրաստան, Հայոց ցեղասպանության ճանաչում, Ջավախք,


վրացալեզու մամուլ, հասարակական-քաղաքական միտք:

Վրաստանն աշխարհի այն պետություններից է, որը չի ճանաչել Հայոց ցե-


ղասպանությունը: Չնայած երկու նորանկախ պետությունների` ՀՀ-ի և
Վրաստանի հարևանական ջերմ կապերին և երկրների միջև խոր հակա-
սությունների բացակայության մասին մշտական հայտարարություններին,
այդուհանդերձ, Վրաստանը, տուրք տալով հարևաններ Թուրքիայի և Ադր-
բեջանի հետ դեռ 1990-ական թթ. սկզբնավորված բազմոլորտ հարաբերու-
թյունների խորացմանը, ձգտում է Հայոց ցեղասպանության ճանաչման և
դատապարտման հարցում մնալ չեզոք դիրքերում: Բացի նշյալ հարաբերու-
թյուններից, Վրաստանի` նշյալ խնդրում ցուցաբերած պահվածքի վրա ազ-
դում է նաև երկրի հարավում 1990-ական թթ. կեսերին ձևավորված Քվեմո
Քարթլի նահանգում բնակվող ադրբեջանական հոծ համայնքի առկայու-
թյունը, որը, որպես կանոն, մեծապես կրում է ինչպես ադրբեջանական,
այնպես էլ թուրքական քարոզչության ազդեցությունները:

Վրաստանում Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման


առաջին պայմանական փուլը
Հայոց ցեղասպանության հարցի շոշափումը Վրաստանում կարելի է պայ-
մանականորեն բաժանել որոշակի փուլերի: Առաջին փուլը երկրի անկա-
խության առաջին տասնամյակի տարիներն էին, Վրաստանի պատմության

*ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության


բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.:

19
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

ամենաքաոտիկ շրջանը, երբ երկիրը տասնամյակի առաջին կեսում թա-


թախված էր մի կողմից՝ վրաց-օսական, իսկ դրա ավարտից հետո` վրաց-
աբխազական ազգամիջյան արյունալի պատերազմների1, մյուս կողմից`
երկրի առաջին նախագահ Զ.Գամսախուրդիայի կողմնակիցների և կառա-
վարական ուժերի միջև երկարատև ու հյուծիչ քաղաքացիական կռիվների
մեջ2: Առաջին տասնամյակի երկրորդ կեսին ևս, չնայած ազգամիջյան և
քաղաքացիական լայնածավալ պատերազմների դադարելուն, Վրաստա-
նում իշխում էր անօրինականությունը, ծաղկում էր կաշառակերությունը,
երկրում վխտում էին քրեական տարրերը, շարունակվում էր տնտեսական
և էներգետիկ ճգնաժամը: Այսպիսի իրավիճակ էր Վրաստանում անկախու-
թյան առաջին տասնամյակում: Հայոց ցեղասպանության հարցի շոշափման
տեսանկյունից նշյալ տասնամյակն առաջին փուլն էր, որը կարելի է
անվանել լռության շրջան: Նշյալ ժամանակահատվածում Հայոց ցեղասպա-
նության թեման չշոշափվեց ինչպես երկրի խորհրդարանում, այնպես էլ
տարածաշրջանային-նահանգային կամ շրջանային մակարդակներում և
պետական ու հասարակական այլևայլ օղակներում: Այս փուլում երկրում
չբացվեց անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժաց-
նող ոչ մի հուշարձան: Փաստենք, որ անգամ խորհրդային տարիներին
Վրացական ԽՍՀ հայաբնակ վայրերում` Ախալքալաքի և Բոգդանովկայի
(1991թ.` Նինոծմինդա) շրջաններում բացվել է այդպիսի երեք հուշարձան:
Դրանցից երկուսը՝ Ախալքալաքի շրջանում (ք. Ախալքալաք, խաչքար,
1989թ., հեղ.` Գ.Մարտիրոսյան, գ. Բարալեթ, խաչքար-հուշարձան, 1988թ.,
հեղ.` Գ.Մարտիրոսյան), մեկը` Բոգդանովկայում (ք. Բոգդանովկա (Նինո-
ծմինդա), խաչքար, 1975թ., հեղ.` Կ.Ղարսլյան): Հիշատակի հուշարձանների
սույն շարքը համալրվեց 1991թ. ամռանը (Վարդավառի տոնակատարու-
թյան օրը) Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում բացված ևս մեկ հու-
շակոթողով (հեղ.` Հ.Մազմանյան)3:
Այս ամենով հանդերձ, Վրաստանի հայության շրջանում և հատկապես
հայաբնակ Ջավախքում այս ընթացքում տեղի էին ունենում Հայոց ցեղա-
սպանությանը նվիրված հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: Այդպիսիք
նախաձեռնվում էին ինչպես մտավորականության և մանկավարժների, այն-
1 Конфликты в Абхазии и Южной Осетии: документы 1989-2006гг., составление и коммента-

рии М.А. Волхонский, В.А. Захаров, Н.Ю. Силаев, М., 2008.


2 Грузия: проблемы и перспективы развития, под редакцией Е.М. Кожокина, М., 2002.
3 Ալաստան գյուղում գտնվող նշյալ հուշակոթողի մասին տեղեկությունը մեզ է փոխանցել

արմատներով ալաստանցի, «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արես-


տակես Սիմավորյանը: Հավելենք նաև, որ հուշակոթողը չի հիշատակվում Հայոց ցեղասպա-
նության զոհերի հիշատակին նվիրված կոթողներն ամբողջացնող «Ցավի, հիշողության և
պայքարի կոթողներ (Ե., 2010)» պատկերագրքում:

20
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

պես էլ նորաստեղծ հասարակական-քաղաքական կազմակերպությունների


կողմից: Այսպես, Ջավախքում հիմնադրված «Ջավախք» ժողովրդական շար-
ժում» կազմակերպության մշակույթի պահպանման, ֆիզիկական կուլտու-
րայի և սպորտի հանձնաժողովի կազմած 1990թ. աշխատանքային պլանից
տեղեկանում ենք, որ կազմակերպությունը ծրագրել էր «…շրջանի մշակույթի
տանը (մարտի 23-ին) անցկացնել զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյա-
կին նվիրված երեկո: Ախալքալաքի եկեղեցու հրապարակում անցկացնել
սգո միտինգ` նվիրված հայ ժողովրդի Մեծ եղեռնի 75-ամյակին, բարեկարգել
եկեղեցու բակը, պատվանդանին դնել հայկական խաչքարը»1:

Վրաստանում Հայոց ցեղասպանության խնդրի արծարծման


երկրորդ պայմանական փուլը
Վրաստանի անկախության նորօրյա շրջանի պատմության մեջ Հայոց ցե-
ղասպանության թեմայի արծարծման երկրորդ պայմանական փուլն
սկսվում է 2000թ., երբ Ջավախքում մեկը մյուսի հետևից սկսեցին տեղադր-
վել հիշատակի կոթողներ, տեղի ունեցան բուռն քննարկումներ` ինչպես
հասարակական-քաղաքական շրջանակներում, այնպես էլ երկրի խորհր-
դարանում: Անդրադառնալով հիշատակի հուշարձաններին` փաստենք, որ
21-րդ դարի առաջին տասնամյակում լրջորեն խախտվեց նախորդ տաս-
նամյակի լռությունը, և այդ փուլում ջավախահայության ջանքերով երկրա-
մասի տարբեր վայրերում տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակը հավերժացնող կոթողներ: Այսպես` գ. Տուրցխ, խաչքար-հու-
շարձան, 2000թ., հեղ.` Լ.Գրիգորյան, գ. Տուրցխ, խաչքար, 2002թ., հեղ.`
Հ.Ավետիսյան, ք. Ախալցխա, խաչքար, 2003թ., հեղ.` Ա.Աբրահամյան, գ.
Փոքր Արագյալ, խաչքար, 2009թ., հեղ.` Ս.Շիրինյան, ք. Ախալքալաք, խաչ-
քար, 2010թ., հեղ.` Դ.Հարությունյան2: Հավելենք, որ Վրաստանի իշխանու-
թյունները խոչընդոտեցին Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասի բարձ-
րադիր վայրում խաչքարի տեղադրման գործընթացին: Ջավախահայ ակ-
տիվիստների կողմից տեղադրված խաչքարն անգամ գիշերով հանվեց
պատվանդանից, և փորձ արվեց այն հեռացնել նշված վայրից, սակայն
տեղի հայության կոշտ դիմադրության պայմաններում խաչքարը մի քանի
օր անց վերստին կանգնեցվեց պատվանդանին:
1 Սարգսյան Վ., Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույ-

թում (1980-ական թթ. վերջ – 1990-ական թթ.), Երևան, 2006, էջ 65:


2 Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

նվիրված կոթողներ), Ե., 2010, էջ 131-134: Վրաստանի հայաշատ մի շարք վայրերում և հատ-
կապես Ջավախքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող-
ների տեղադրման գործընթացն ինտենսիվ շարունակվում է նաև մեր օրերում:

21
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

Հիշատակի հուշարձանների տեղադրմանը զուգահեռ, Վրաստանի


հայության շրջանակներում առավել բուռն դարձան քննարկումները Հայոց
ցեղսպանության հարցի վերաբերյալ: Այդ ընթացքում Ջավախքում հիմնա-
դրված բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպությունների
և միությունների կողմից հաճախակի դարձան Վրաստանի իշխանություն-
ներին ուղղված դիմումներն ու կոչերը, որոնցում պահանջվում էր ճանաչել
և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: 2003թ. ապրիլի 24-ի նախօրե-
ին տարածվեց Վրաստանի խորհրդարանին ուղղված դիմում-կոչը, որի
տակ ստորագրել էին «Վիրք» կուսակցությունը, Ախալքալաքի «Ա-Ինֆո» և
«Ակունք» միությունները, Նինոծմինդայի «Լեռնաշխարհ» միությունը, Ջա-
վախքի Երիտասարդական մարզամշակութային միությունը, Ախալցխայի
Հայկական ազգային հասարակական միությունը, Ախալցխայի Շ.Ազնա-
վուրի անվան մշակութային, բարեգործական և տնտեսական վերածննդի
միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության Ջավախքի մաս-
նաճյուղը: Վերջիններս կոչ էին անում «…Վրաստանի խորհրդարանին ճա-
նաչել և դատապարտել մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագոր-
ծություններից մեկը»1: Նույն տարում Ջավախքի բոլոր շրջաններից շուրջ
մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների և միություն-
ների միավորմամբ ստեղծվեց Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի
հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը2, որն այդ
և հետագա տարիներին մեծ դերակատարում ունեցավ ինչպես վիրահայու-
թյան խնդիրների հանրայնացման, այնպես էլ Հայոց ցեղասպանության
ճանաչման խնդիրը Վրաստանի պետական և տեղական ինքնակառավար-
ման մարմիններում շոշափելու գործընթացներում:
2000-ական թթ. սկզբներից Վրաստանի հայության շրջանում Հայոց
ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցի ակտիվ քննար-
կումներին վրացական կողմի արձագանքներին մամուլի և հասարակական
մտքի մասով առավել մանրակրկիտ կանդրադառնանք ստորև, իսկ պետա-
կան և հասարակական օղակների մասով այդպիսիք խիստ աղքատիկ էին
կամ, կարելի է ասել, իսպառ բացակայում էին: Մեր ձեռքի տակ է «Վրաս-
տանի ռեալիստների միություն» քաղաքական միավորման պաշտոնական
զորակցության դիմումն՝ ուղղված հայ ժողովրդին, ստորագրված Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի նախօրյակին
(2002թ.): Վրաստանի ոչ հայկական միջավայրում Հայոց ցեղասպանության
պաշտոնական ճանաչման և ինչ-որ իմաստով դատապարտման մասին իր
1 Տե՛ս դիմում-կոչի բովանդակությունը, անձնական արխիվ:
2 Հիմնադրման մասին տե՛ս Սարգսյան Վ., նշվ. աշխ., հավելված 3, էջ 330:

22
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

բնույթով եզակի այդ փաստաթղթում նշված էր հետևյալը. «Մեր հայ եղ-


բայրներ և քույրեր: Ողջունում ենք ձեզ Վրաստանի ռեալիստների միության
անունից և թույլ տվեք արտահայտելու մեր խորին ցավակցությունը ապրի-
լի 24-ի կապակցությամբ, որը, որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղա-
սպանության օր, ողբերգական է ոչ միայն հայ ազգի, այլև քաղաքակիրթ
բոլոր մարդկանց համար: Վրաստանի ռեալիստների միությունը պաշտո-
նապես պաշտպանում է ձեզ և խնդրում փոխանցել բոլորին, որ մենք
կանգնած ենք ձեր կողքին»1:
Նորանկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի
խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին խոսվեց 2002թ. ապրիլի
24-ին, երբ Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Հ.Մովսիսյանը,
նույն օրը ելույթ ունենալով խորհրդարանում, խնդրեց ներկաներին մեկ
րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը2: Ի
պատասխան հայ խորհրդարանականի կոչի, ազգությամբ ադրբեջանցի
խորհրդարանականները հարձակվեցին Հ.Մովսիսյանի վրա` վիրավորելով
նրան ոչ պատվաբեր խոսքերով և հանդես գալով ողջ հայությանն ուղղված
սպառնալիքներով: Միջամտելով սադրանքին և փորձելով հանդարտեցնել
բորբոքված խորհրդարանականներին` խոսնակ Ն.Բուրջանաձեն փորձեց
վերաձևակերպել Հ.Մովսիսյանի հայտարարությունը` առաջարկելով, որ ոչ
միայն հարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև նրանց,
ովքեր նահատակվել են վերջին հարյուր տարվա ընթացքում տեղի ունեցած
միջէթնիկական հակամարտությունների ժամանակ` հայեր, վրացիներ,
ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր: «Այս օրը ողբերգական է հայ ժողովրդի
համար: Դժբախտաբար, այդ փաստից հետո էլ աշխարհում նմանատիպ
իրողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կյանքից զրկվել են
խաղաղ բնակիչները»,- իր խոսքում նշել է Ն.Բուրջանաձեն3` այդպիսով
առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել թվարկված ժողովուրդների ան-
մեղ զոհերի հիշատակը: Վրաստանի ադրբեջանցի խորհրդարանականնե-
րը, չբավարարվելով այդքանով, նույն օրը հրավիրեցին մամուլի ասուլիս`

1 Տե՛ս «Վրաստանի ռեալիստների միություն» քաղաքական միավորման պաշտոնական զո-


րակցության դիմում, N 100/06, ք. Թբիլիսի, 23 ապրիլի, 2002թ., անձնական արխիվ: Դիմումի
տեքստը նույնությամբ արտատպվել է Ջավախքում լույս տեսնող «Ակունք» թերթում, տե՛ս
«Ակունք», թիվ 3 (11), 1-15 մայիսի, 2002:
2 Турецко-азербайджанский капитал делает Тбилиси безразличным к теме геноцида армян -

армянский эксперт, 15.04.2011, www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1395492.html.


3 Վրացաբնակ ադրբեջանցիների առաջնորդներն աշխատում են Անկարայի համար, 28 ապ-

րիլի, 2003, http://www.panarmenian.net/arm/details/41977/. Չնայած լրատվությունը նշված է


2003 թվականով, այդուհանդերձ, մեզ հետ զրույցում Հ.Մովսիսյանը պնդեց, որ իրադարձու-
թյունը տեղի է ունեցել 2002թ.:

23
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

Ն.Բուրջանաձեին և Վրաստանի իշխանություններին մեղադրելով հայամե-


տության մեջ. «Կովկասում տեղի ունեցած հակամարտությունների զոհերի
հիշատակի հարգումը հայերի ցեղասպանության օրը` ապացուցում է, որ
վրացական խորհրդարանը դե-ֆակտո ընդունում է Հայոց ցեղասպանու-
թյունը»,- նշել են նրանք՝ ավելացնելով, որ իբր թե Ն.Բուրջանաձեն հայ
պատգամավորների հետ միասին նախապես պլանավորել էր նիստի
ընթացքը. «…ոչ միայն հայերի, այլև Կովկասում զոհվածների հիշատակը
հարգելու նրա առաջարկը նախապես մտածված էր»,- եզրակացրել են
ադրբեջանցի խորհրդարանականները1: Հետաքրքրական մեկ փաստ ևս.
Ն.Բուրջանաձեին և իր թիմակիցներին սփյուռքի հայկական քարոզչության
և ռուսամետ ուժերի աջակցությամբ հայամետ քաղաքականություն վարե-
լու մեջ մեղադրող ադրբեջանցի խորհրդարանականները նիստի ընդմիջ-
մանը հրավիրվել են Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ
թուրք դիվանագետները պատգամավորներին շնորհակալություն են հայտ-
նել ակտիվ գործունեության համար: Ի դեպ, մինչ ադրբեջանցիները բա-
նակցություններ էին վարում թուրք դեսպանի հետ, Ն.Բուրջանաձեն սպա-
սում էր նրանց իր աշխատասենյակում, որտեղ նրանք այդպես էլ չեկան2:
Հետագա տարիներին ևս, թեև ոչ հաճախակի, Վրաստանի խորհրդա-
րանի որոշ հայազգի պատգամավորներ առաջարկել են հարգել Հայոց ցե-
ղասպանության զոհերի հիշատակը, սակայն այդ առաջարկները կրել են
ավելի շատ դեկլարատիվ բնույթ և փաստի ճանաչման ու դատապարտման
գործում չեն ունեցել էական ազդեցություն: Ցանկալի արդյունքի չեն հան-
գեցրել նաև Սամցխե Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակա-
կան կազմակերպությունների խորհրդի և վիրահայ այլ կազմակերպու-
թյունների` Վրաստանի խորհրդարանին ու իշխանություններին ուղղված
դիմումներն ու կոչերը: Հայոց ցեղասպանության հարցը Ջավախքի տեղա-
կան ինքնակառավարման մարմինների` Շրջանային ժողովների (Սակրե-
բուլո) մակարդակով ճանաչման և դատապարտման ուղղությամբ ևս չկան
էական տեղաշարժեր:

Վրացական վրացալեզու մամուլի անդրադարձը


Հայոց ցեղասպանության խնդրին
Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի արծարծման
խնդրին, որպես կանոն, անդրադարձել է նաև վրացական վրացալեզու մա-
1 Նույն տեղում:
2 Նույն տեղում:

24
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

մուլը: Անդրադառնալով մեր կողմից քննվող ժամանակահատվածին (21-րդ


դարի 1-ին տասնամյակ)` մամուլում արծարծված նյութերը ստորև ներ-
կայացնում ենք ըստ պարբերականների հրատարակությունների ժամանա-
կագրության: Եվ այսպես, անդրադառնալով 2000թ. ապրիլի 9-ին տեղի
ունենալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակնե-
րում Ջ.Պատիաշվիլու, այնուհետև` Է.Շևարդնաձեի Ախալքալաք այցերին՝
«Ռեզոնանսի» թերթը հայտնում է, որ շուրջ 200 ախալքալաքցի Է.Շևարդնա-
ձեից պահանջել է Ջավախքին շնորհել ինքնավարություն և ճանաչել 1915թ.
Հայոց ցեղասպանությունը1: Նշյալ ծավալուն հրապարակման մեջ հոդվա-
ծագիրն ախալքալաքցիների հիշյալ հանրահավաքի նախաձեռնող է համա-
րում «Վիրք» չգրանցված կուսակցությանը՝ ավելացնելով, որ «Վիրք» կու-
սակցությունը ներկա պահին մասնակցում է տարածաշրջանի բարդ խաղե-
րին (հավանական է, որ ղեկավարվում է Մոսկվայից), պարզվեց նաև, որ
այդ խաղերին մասնակցում են ոչ միայն «Վիրքը» և տարածաշրջանում գոր-
ծող անջատողական նման խմբավորումները, այլև Թիֆլիսի, Երևանի ու
Մոսկվայի քաղաքական առանձին ուժերը»2: Հոդվածագիրը հանրահավաքը
կապում է ոչ միայն վերոբերյալ երկու հարցերի, այլև Ջավախքի սոցիալա-
կան ծանր վիճակի, Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրսբեր-
մամբ սոցիալական խնդիրների խորացման հետ: Ախալքալաքում Է.Շևարդ-
նաձեից պահանջել են նաև ժամանակին վճարել թոշակներն ու աշխատա-
վարձերը: Այդուհանդերձ, թերթի հիմնական շեշտադրումը դարձյալ
կապվում է «Վիրք» կուսակցության գործունեության հետ, վերջինիս հետ են
կապվում ջավախահայության շրջանում ձևավորված մի շարք պահանջնե-
րի, ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեմ իրականացվող քայլերի և
դրանով պայմանավորված՝ ազգաբնակչության շրջանում ռուսամետ տրա-
մադրությունների առաջացումն ու ձևավորումը: Հեղինակը, խառնելով
ժամանակագրությունը, «Վիրքի» հետ է կապում անգամ Ախալքալաքի մեր-
ձակայքում տեղի ունեցած հայտնի դեպքը, երբ ջավախահայ ակտիվիստնե-
րը դեմ դուրս եկան վրացական մի զորամիավորման ժամանմանն Ախալ-
քալաք և Աբուլ լեռան վրա զորավարժության անցկացմանը. «…այդպիսի
տրամադրություններ տեղի ազգաբնակչության շրջանում հրահրում են
«Վիրքի» և նման կազմակերպությունների ակտիվիստները: Պատահական
չէր, որ հենց նման ուժերի պահանջով է առաջ քաշվում 1915թ. Հայոց ցեղա-
սպանության ճանաչման հարցը»3: Իրականում «Վիրք» կուսակցության
1 ''rezonansi'' («Ռեզոնանսի»), N 92, 2000.
2 Նույն տեղում:
3 Նույն տեղում:

25
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

հասցեին հնչած մեղադրանքները և, հեղինակի տեսանկյունից` Վրաստա-


նի շահերից չբխող մի շարք գործողությունների վերագրումը քաղաքական
այդ միավորմանը, չափազանցված են հոդվածում: «Վիրքն», օրինակ, չէր
կարող մասնակից լինել 1998թ. օգոստոսի 12-ին տեղի ունեցած իրադար-
ձությանը՝ կապված Աբուլ լեռան լանջերին ռուսական 62-րդ ռազմաբազայի
զորքի հետ համատեղ զորավարժանք իրականացնելու նպատակով Ախալ-
քալաք ժամանող վրացական զորամիավորման երթի կանգնեցման և
հետվերադարձի հետ, քանի որ կուսակցությունը հիմնադրվել է 1999թ.:
Հավելենք, որ արդարացված չեն նաև «Վիրքն» իրավաբանորեն չգրանցելու
մասին Վրաստանի արդարադատական մարմինների` հասարակության
շրջանում կուսակցության անվանման անհասկանալի լինելու և կուսակ-
ցության տեղական (ռեգիոնալ) բնույթի հետ կապված պատճառաբանու-
թյունները: Կուսակցությունն իրականում համավրաստանյան բնույթի է և
ստեղծվել է «Քաղաքական կազմավորումների մասին» երկրի օրենքի պա-
հանջներին համապատասխան1:
Անդրադառնալով 2000թ. նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի Հանրապետու-
թյան Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը հրապարակավ
ճանաչելու մասին օրինագծի ընդունմանը2՝ «Դռոնի» («Ժամանակներ»)
թերթը «Հայերի աննախադեպ հաջողությունը» վերտառությամբ իր անդրա-
դարձում փաստում է, որ հայությունն այդ պատմական փաստին տալիս է
մեծ նշանակություն, այդուհանդերձ, 1915թ. Հայոց ցեղասպանության ճա-
նաչման հայության ջանքերն իզուր են անցել: «Իսկ վերջերս, քաղաքական
«անկայուն» Ֆրանսիան, ինչպես երևում է, խմեց Դիլիջանի ջուրը»3: Թերթը
դրանով ակնարկում էր Ֆրանսիայի այդ որոշման վրա հայության քարոզ-
չության մեծ ազդեցության մասին: Շարունակելով արծարծել 2000թ. նոյեմ-

1 Կուսակցության` Վրաստանի տվյալ շրջանի օրենսդրությանը համահունչ կազմված կանո-


նագրում նշված է նաև, որ «կուսակցության անդամ կարող է դառնալ ընտրելու իրավունք
ունեցող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի` անկախ ազգային պատկանելությունից»,
տե՛ս Устав Всегрузинской народной партии ''ВИРК'' (проект), անձնական արխիվ: «Վիրք»
կուսակցության համանախագահ Դ.Ռստակյանի` Ջավախքի խնդիրների և կուսակցության
իրավաբանական գրանցման մասին հնչեցրած տեսակետները և այդ առթիվ Վրաստանի ար-
դարադատության և անվտանգության նախարարությունների ներկայացուցիչների մեկնաբա-
նությունները տե՛ս ''mთavari gazeTi'' («Մթավառի գազեթի». «Գլխավոր թերթ», N 124, 2003։
2 Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայի Հանրապետության

Ազգային ժողովի կողմից 1998թ. մայիսի 29-ին, Սենատի կողմից` 2000թ. նոյեմբերի 7-ին:
2001թ. ՖՀ նախագահ Ժ.Շիրակը և վարչապետ Լ.Ժոսպենը ստորագրեցին Օրենք Հայոց ցե-
ղասպանության ճանաչման մասին, տե՛ս Հայոց ցեղասպանություն, աշխարհի պետություն-
ները, ազգային խորհրդարանները և միջազգային կազմակերպությունները դատապարտում
են և ճանաչում (նյութերի ժողովածու), կազմ.` Լ.Բարսեղյան, Ե., 2005, էջ 431-530, 613:
3 ''droni'' («Դռոնի». «Ժամանակներ»), N 133, 2000.

26
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

բերի 7-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության պաշտո-


նական ճանաչման թեման՝ վրացական «Ասավալ-դասավալի» թերթը
«Հայոց ցեղասպանությունը» և Թուրքիայի նոր հիմնախնդիրները» խորա-
գրով 2001թ. փետրվարին հրապարակեց Վրաստանում Թուրքիայի դեսպա-
նատան ռազմական կցորդ, շտաբի գնդապետ Վ.Իլդիզի ծավալուն հարցա-
զրույցը1: Դեսպանատան ռազմական կցորդը, բնականաբար, Հայոց ցեղա-
սպանության հարցում հանդես գալով ժխտողական կեցվածքով, կրկին
հանդես է գալիս թուրքական նույն չարչրկված թեզերով, ըստ որոնց` նման
հարցերը պետք է քննարկվեն ոչ թե խորհրդարաններում, այլ պատմաբան-
ների շրջանակներում: Հայոց ցեղասպանության փաստը ժխտելով` թուրք
պաշտոնյան նշում է, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում իբր Ռու-
սաստանի հրահրումով և հայությանը Թուրքիայի քայքայման գործում որ-
պես կույր գործիք օգտագործելու պատճառով երկրում տեղի ունեցան ող-
բերգություններ, որոնց հետևանքով զոհվեցին մոտ 300 հազ. հայեր և դրա-
նից ոչ պակաս թուրքեր2: Փաստերի խեղաթյուրման այս թոհուբոհում
թուրքական դեսպանատան պաշտոնյան կշտամբանքներ, մեղադրանքներ
և սպառնալիքներ է հնչեցնում նաև Ֆրանսիայի հասցեին: Գրեթե նման են-
թատեքստեր պարունակող հարցադրումներով, սակայն մի փոքր ավելի
դիվանագիտական ոճով հանդես եկավ այս անգամ արդեն Վրաստանում
Թուրքիայի դեսպան Բ.Գյուրսելին, որն «Ախալի ազրովնեբա» վրաց-թուր-
քական շաբաթաթերթում 2002թ. հանդես եկավ ծավալուն հարցազրույցով:
Ի դեպ, թերթը հիմնադրվել էր այդ շրջանում, իսկ հարցազրույցը տպա-
գրվեց հենց ապրիլի 18-24-ի համարում՝ դրանով փորձելով հակազդել Հա-
յոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն աշխարհում, այդ թվում
Վրաստանում իրականացվող միջոցառումներին: Ճիշտ է, թերթում թղթակ-
ցի (որն, ի դեպ, նույնպես ազգությամբ թուրք էր) կամ դեսպանի կողմից
ուղղակի չի արծարծվում Հայոց ցեղասպանության թեման, այդուհանդերձ,
հարցազրույցը մեծ մասով վերաբերում է հայկական սփուռքի կողմից իրա-
կանացվող քարոզչությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը,
Արցախի խնդրին և ՀՀ-ԹՀ հարաբերություններին: Այսպես, խոսելով վրաց-
թուրքական ջերմ կապերի, Թուրքիայի կողմից Վրաստանին բոլոր տեսակի
և բնույթի հարցերում անշահախնդիր օժանդակելու մասին՝ դեսպանն
անցնում է այդ ամենին, իր բնորոշմամբ, խոչընդոտող հանգամանքներին,
որոնց թվում և հայկական խնդրին։ «Եթե վերցնենք Հայաստանը, այն այսօր
1 ''asaval-dasavali'' («Ասավալ-դասավալի». թարգմ.՝ «Ոչ ոք չգիտի` որտեղ է նա, ինչ է
պատահել նրան»), N 6, 2001։
2 Նույն տեղում:

27
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

էլ դեմ է դուրս գալիս Թուրքիայի քաղաքականությանը: Թուրքիայի հետ


հարաբերությունները բարելավելու համար Հայաստանը պետք է դադա-
րեցնի նման քաղաքականությունը, Հայաստանը պետք է նաև ազատի Ադր-
բեջանից զավթած հողերը: Կարճ ասած, Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է
կարգավորվի: Եթե հայերն ընդունեն այս վերջնագիրը, ապա այդ դեպքում
կհաստատվեն թուրք-հայկական հարաբերությունները: Հայաստանը պետք
է հոգա տարածաշրջանի խաղաղության համար, և միայն դրանից հետո
պետք է խոսել մեր և նրանց միջև հարաբերությունների հաստատման մա-
սին: Մենք ոչ մի երկրի կամ ազգի դեմ դուրս չենք գալիս, բայց Հայաստանն
իր համայնքների շնորհիվ ստեղծել է բազմաթիվ նեգատիվ ուժեր, որոնք
հակադրվում են Թուրքիայի քաղաքականությանը (ընդգծումը մերն է-
Վ.Ս.): Կարող եմ ասել, որ եթե Հայաստանը հրաժարվի իր նեգատիվ գաղա-
փարներից, ապա միայն այդ դեպքում կհաստատենք հարաբերություններ.
Թուրքիան միայն բարիք կբերի Հայաստանին»,- նշել է Վրաստանում
Թուրքիայի դեսպանը1:
Հայ-վրացական պատմական հնօրյա և նորօրյա խնդիրներին է նվիր-
ված «Դիլիս գազեթի» թերթի հրապարակումներից մեկը: Հոդվածագիրը,
խառնիճաղանջ ներկայացնելով պատմական հարցերի մի ողջ շարան,
դարձյալ առաջ է քաշում հայերի կողմից պատմության ընթացքում վրացա-
կան հողերի յուրացման թեզը: Անդրադառնալով մերօրյա հարցերին` թեր-
թը մեղադրանքներ է հնչեցնում հայ քաղաքագետ Ալ. Քանանյանին, ով,
հոդվածագրի ենթադրմամբ, փորձում է հավակնություններ ներկայացնել
հայաբնակ Ջավախքի նկատմամբ: Թերթը նշյալ հրապարակման մեջ Հայոց
ցեղասպանության հարցին անդրադառնում է արցախյան խնդրի համա-
տեքստում. «Իսկ Ղարա-բաղը2 որտեղի՞ց է նրանց (հայերի- Վ.Ս.) հողը...
ռուսների հետ պայմանագիր կնքելով զավթեցին, հակառակ դեպքում ադր-
բեջանցիներն ու թուրքերը կհիշեցնեին 1915թ. ցեղասպանությունը...»3: Հոդ-
վածագիրը սուր քննադատության է արժանացնում նաև «Գյուրջիստան»
թերթի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի Շ.Մամեդլիի կողմից 1991թ.
հրատարակված գիրքը` «Մասնատված Բորչալուն» վերնագրով: Գրքում
հեղինակն այն տեսակետն է հայտնում, որ Վրաստանի ներկայիս Քվեմո
Քարթլի նահանգի բոլոր 4 շրջանները` Դմանիսը, Բոլնիսը, Մառնեուլը և

1 ''axali azrovneba'' («Ախալի ազռովնեբա». «Նոր մտածողություն»), N 9, 2002։


2 Հեղինակը գծիկով է գործածել «Ղարաբաղ» անվանումը` “yara-baRi’’՝ հավանաբար փոր-
ձելով ընդգծել վերջինիս թուրքահունչ ձևը և ընթերցողի մոտ առավել տպավորիչ դարձնել
Արցախի ադրբեջանապատկան լինելու մասին սեփական համոզումը:
3 ''dilis gazeTi'' («Դիլիս գազեթի». «Առավոտյան թերթ»), N 34, 2003։

28
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

Գարդաբանը, խլել է Վրաստանը, «... իսկ Գոգարեթը` Հայաստանը (այդ


«հայրենասերը» չգիտի էլ, որ ամբողջ Քվեմո Քարթլին կոչվում է Գոգարեթի-
Գուջարեթի): Եթե լացելու չլինի, ապա ծիծաղելի է. ում հողի վրա են ապ-
րում և ինչեր են զառանցում...»,- նշում է վրացական թերթի հոդվածագիրը1:
Վրաստանի վրացալեզու մեկ այլ թերթ` «Ախալի էռան» («Նոր դարա-
շրջան»), մանրամասնորեն մեկնաբանելով ռուսական «Ռեգնում» լրատվա-
կան գործակալությանը «Վիրք» կուսակցության համանախագահ Դ.Ռստակ-
յանի ծավալուն հարցազրույցը և բազմաթիվ սուր մեղադրանքներ հնչեց-
նելով ջավախաբնակ քաղաքական գործչի հասցեին, ներկայացնում է 1915թ.
Հայոց ցեղասպանության պատճառների մասին իր տեսակետը. «1915թ.
Դ.Ռստակյանի նման հայ արկածախնդիրները Եվրոպայում տպեցին այս-
պես կոչված «Մեծ Հայաստանի» քարտեզը: Այդ «քարտեզի» համաձայն՝
Անդրկովկասի ողջ տարածքի 80%-ը Հայաստան էր հայտարարված, Վրաս-
տանից ու Ադրբեջանից ոչինչ չէր թողնված: «Քարտեզը» հայ երիտասարդու-
թյան մեջ մեծ ճանաչողություն ուներ, խրախուսվում էր դաշնակների կողմից
ևս: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915թ. Թուրքիայում
ապրող հայերը պայքար սկսեցին Օսմանյան կայսրության դեմ, ինչը փոքրա-
թիվ ազգի համար ոչնչացմամբ ավարտվեց: Շնչահեղձ լինող Օսմանյան
կայսրությունը, որ ղեկավարում էր զինվորական եռապետությունը, չնայած
ծանր իրավիճակին, այնուամենայնիվ, բավարար ուժ գտավ իր մեջ հայերին
օրինակելի պատիժ հասցնելու համար»2,- նշում է թերթը և ապա անցնում ցե-
ղասպանության սարսափների նկարագրմանը։ «Եվ իրոք, սարսափելի բան
տեղի ունեցավ. Էնվեր փաշայի անմիջական հրամանով, 1915թ. գարնանը, 24
ժամվա ընթացքում, Թուրքիայում ապրող էթնիկ հայերին հավաքագրեցին
որպես պահեստայիններ և «Մեծ Հայաստանի» վերականգնման մասին
երազողների հետ ասկյարները մեկ-մեկ հաշվեհարդար տեսան: Անատո-
լիայի անապատը լցվեց հայերի դիակներով, անմեղ մարդիկ ծարավից
ոչնչանում էին... Կախաղաններ էին քշում կանանց, երեխաներին, ծերերին:
Այդպես իրագործվեց հայ ազգի ցեղասպանությունը, և այդ ամենը դաշնակ-
ցականների այն ահաբեկչական կազմակերպության պատճառով, որին
պատմությունը չի մոռացել, բայց ոչ էլ սերտվեցին պատմության դասերը»,-
եզրակացնում է թերթի հրապարակագիրը3:
Հունվար, 2018թ.

1 Նույն տեղում:
2 “axali era” («Ախալի էռա». «Նոր դարաշրջան»), N 41, 2003։
3 Նույն տեղում:

29
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ


ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 1)

Վահե Սարգսյան

Ամփոփագիր
Վրաստանն աշխարհի այն պետություններից է, որը չի ճանաչել Հայոց ցեղա-
սպանությունը: Հետխորհրդային Վրաստանի պատմության մեջ առանձնաց-
վում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի արծարծման երկու պայմա-
նական փուլ: Առաջին փուլը երկրի անկախության առաջին տասնամյակի
շրջանն էր, որի ընթացքում վրաց հասարակական-քաղաքական և պետական
օղակներում այդպես էլ քննարկման չարժանացավ Հայոց ցեղասպանության
ճանաչման և դատապարտման հարցը: Երկրորդ պայմանական փուլը սկսվում
է 2000 թվականից, երբ Վրաստանի հայաշատ վայրերում բացվեցին հիշատակի
կոթողներ, իսկ 2002թ. ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում հայազգի
պատգամավոր Հ.Մովսիսյանը գործնականում առաջին անգամ խոսեց Հայոց
ցեղասպանության մասին և առաջարկեց խորհրդարանականներին մեկ րոպե
լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Այս ամենով հանդերձ` ինչպես
ջավախահայությունը, այնպես էլ Թիֆլիսում և Վրաստանի այլ հայաշատ վայ-
րերում ապրող հայությունը մշտապես նախաձեռնել է հիշատակի միջոցա-
ռումներ և հանդես եկել Հայոց ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու
և դատապարտելու պահանջով:
Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծվել է նաև վրացական վրացա-
լեզու տպագիր մամուլում: Ներկա աշխատանքում քննության են առնվել 21-րդ
դարի առաջին տասնամյակի վրացալեզու տպագիր մամուլի նյութերը, ներկա-
յացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վրաց հասարակական-քաղաքա-
կան մտքի տարաբնույթ տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները:

ЗАТРАГИВАНИЕ ВОПРОСА О ГЕНОЦИДE АРМЯН


В ПОСТСОВЕТСКОЙ ГРУЗИИ (часть 1)

Ваге Саркисян

Резюме
Грузия – одна из стран, не признавших Геноцид армян. В истории постсоветской
Грузии выделяются две условные фазы в проблеме поднятия вопроса Геноцида
армян. Первая фаза охватывает первую декаду независимости страны, в течение
которой в грузинских общественно-политических и государственных кругах
вопрос о признании и осуждения Геноцида армян так и не удостоился обсужде-

30
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (77), 2018թ. Վ.Սարգսյան

ния. Вторая условная фаза начинается с 2000г., когда в армянонаселенных мест-


ностях Грузии были возведены мемориалы, а 24 апреля 2002г. в парламенте Гру-
зии депутат-армянин Г.Мовсисян впервые за историю независимого грузинского
парламента заговорил о Геноциде армян и предложил парламентариям почтить
минутой молчания память невинных жертв геноцида. При этом армяне Джавах-
ка, Тбилиси и других армянонаселенных районах Грузии постоянно иницииро-
вали мемориальные мероприятия и выступали требованием государственного
признания и осуждения Геноцида армян.
Вопрос о признании Геноцида армян был также поднят в грузинских, гру-
зиноязычных печатных СМИ. С опорой на грузиноязычные печатные СМИ пер-
вой декады XXIв. в статье представлены различные взгляды, мнения и коммен-
тарии грузинской общественно-политической мысли о Геноциде армян.

RAISING OF THE ISSUE OF THE ARMENIAN GENOCIDE


IN POST-SOVIET GEORGIA (part 1)

Vahe Sarkisyan

Resume
Georgia is among the countries that have not recognized the Armenian Genocide yet.
In the history of the post-soviet Georgia there are two conventional phases when the
issue of the Armenian Genocide has been raised. The first phase coincided with the
first decade of independence of the country, during which the issue of the recogni-
tion and condemnation of the Armenian Genocide was not discussed in the Georgia
at the social/civic and state levels. The second conditional phase started in 2000,
when in areas populated mainly by the Armenian, monuments were opened, and on
April 24, 2002, in the Georgian Parliament the ethnic Armenian PM H. Movsisyan
was the first to speak about the Armenian Genocide and offered to respect the mem-
ory of the innocent victims with one-minute silence. In addition to this the Armeni-
ans in Javakhk, as well as in Tbilisi and other parts of Georgia which are populated
mainly by Armenians have always held memorial events and demanded the recogni-
tion of the Armenian genocide the state level.
The issue of the Armenian Genocide was also introduced in the Georgian
printed media. The article examines the materials from the Georgian printed media of
the first decade of the 21st century, and presents the opinions, viewpoints and com-
ments of the Georgian social-political figures.

31
21- ՐԴ ԴԱՐ
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՆԴԵՍ

2 (78)

ԵՐԵՎԱՆ

2018
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ
ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
(մաս 2)

Վահե Սարգսյան*

Բանալի բառեր` Վրաստան, Հայոց ցեղասպանության ճանաչում, Ջավախք,


վրացալեզու մամուլ, հասարակական-քաղաքական միտք:

Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Վրաստանի պետական և


հասարակական-քաղաքական օղակների առջև մշտապես բարձրացրել են
Վրաստանում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմա-
կերպությունները: Այդպիսի մի պահանջագիր հղվեց նաև 2003թ. աշնանը`
Վրաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների նախօրե-
ին: Վրաստանի ղեկավարությանն ու ընտրություններին մասնակցող ուժե-
րին ուղղված պահանջագրին, որի տակ ստորագրել էին Ջավախքում գործող
«Ջավախք», «Ակունք», «Ա-ինֆո», «Լեռնաշխարհ» և այլ կազմակերպություն-
ներն ու միությունները, անդրադարձան վրացական «Տրիբունա» և «Խվալին-
դելի դղե» թերթերը1: Նույն օրերին, արձագանքելով Վրաստանի հայկական
կազմակերպությունների նշյալ պահանջագրին, վրացական «Ռա՞ո-ռա՞ո»
թերթը կարծիք է հայտնում, որ հայկական քաղաքական կազմակերպու-
թյունները նախընտրական շրջանում ակտիվանալով՝ վերջնագիր ներ-
կայացրին, որի համաձայն՝ վերջիններս խոստացան 400.000 հայ քաղաքա-
ցիների քվեները տալ այն քաղաքական կուսակցությանը, որն ապագա
խորհրդարանում 1915-16թթ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղա-
սպանությունը ճանաչելու երաշխիքներ կտա: Թերթն այնուհետև հրապա-
րակում է հայության կողմից շրջանառված նշյալ պահանջագրի վերաբերյալ
հնչեցված վրացի գործիչների տեսակետները: Այսպես` նախագահի միջազ-
* ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության

բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.:


1 «tribuna» («Տրիբունա» -«Ամբիոն»), N 190, 2003, '' xvalindeli dRe '', («Խվալինդելի դղե» -

«Վաղվա օր»), N 190, 2003.

72
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

գային իրավական հարցերով խորհրդական Լ.Ալեքսիձեն նշել է հետևյալը.


«Դա շատ նուրբ հարց է (խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման և դա-
տապարտման մասին է- Վ.Ս.): Գերմանական ֆաշիզմի դատապարտումից
հետո պատմության մեջ չի ֆիքսվել ցեղասպանություն: Որպեսզի ճանաչվի
ցեղասպանության փաստը, հսկայական աշխատանք է անհրաժեշտ: Հայկա-
կան «Ջավախք» կազմակերպության կողմից ներկայացված պահանջը
սադրանք է և չի տեղավորվում որևէ շրջանակում: Հայաստանի կառավա-
րության ղեկավարներն այս հարցը չեն դնում մեր իշխանությունների առաջ:
Իսկ այն, որ «Ջավախքի» հետևում քաղաքական որոշ ուժեր են կանգնած,
գաղտնիք չէ: Եթե մենք ճանաչենք հայերի ցեղասպանությունը, այդ դեպքում
նախ պետք է ճանաչվի Իրանի ու Թուրքիայի կատարած վրացիների
ցեղասպանությունը... Այս ամենից ելնելով՝ կրկնում եմ, որ նշված հարցը
նույնիսկ օրակարգում դնելն անհիմն է»1: Անդրադառնալով նույն հարցին՝
խորհրդարանական, «Բուրջանաձե-դեմոկրատներ» բլոկի ներկայացուցիչ
Է.Թեոդորաձեն նշել է հետևյալը. «Մենք, ինչ խոսք, հարգում ենք զոհվածնե-
րին, բայց համարում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը չեզոք դիրք պետք
է գրավի, քանի որ Վրաստանում ապրում են թուրքեր և հայեր: Պատմու-
թյունն իրենը կասի: Միգուցե երբևիցե ճանաչեն Հայկական ցեղասպանու-
թյունը, բայց ներկա պահին այն անընդունելի է»2:
Հայ-վրացական պատմական վեճերին, սահմանային հարցերին և Լո-
ռու գավառի պատկանելությանն առնչվող ծավալուն հոդվածով է հանդես
եկել վրացական մեկ այլ պարբերական` «Ջորջիան թայմսը»: Իր կատարած
պատմական էքսկուրսում կրկին առաջ քաշելով հայերի կողմից վրացական
տարածքների զավթման վերաբերյալ հին ու չարչրկված թեզը` հոդվածա-
գիրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրում է. «Թուրքիայում տեղի
ունեցած հայերի ցեղասպանության ժամանակ հայությանն օգնություն
հասցնելու համար վրաց ժողովուրդն իր քրիստոնեական, բարեկամական և
հարևանական ձեռքը մեկնեց»3: Այնուհետև ներկայացնելով Հայոց
ցեղասպանությանը հաջորդող իրադարձությունները` հեղինակը շարունա-
կում է. «Բայց 1918թ. մայիսի 28-ից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց ան-
կախություն (մեզանից 2 օր հետո միայն), այն ժամանակվա հայ ղեկավա-
րության առաջին քայլերից մեկը Վրաստանի դեմ պատերազմի իրագոր-
ծումն էր: Իսկ վրաց բանակը փետուրի նման հետ քշեց և գլխավորը ազատա-
1 «rao-rao?» («Ռա՞ո-ռա՞ո» - «Ի՞նչ-ի՞նչ»), N 40, 2003.
2 Նույն տեղում:
3 «jorjian Taimsi» («Ջորջիան թայմս»), N 50, 2004.

73
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

գրեց Լոռի-Տաշիրի (վրացական եզրույթով` «lore-taSiri» («Լոռե-Տաշի-


ռի»)- Վ.Ս.) օկուպացված հատվածը (հասան մինչև Սանահինի այն եկեղե-
ցին, որտեղ թաղված է Իվանե Մխարգրձելին): Եղբայրության, բարիքի դա-
վաճան հայ ղեկավարությանը հաջողվեց կանգնեցնել վրաց բանակի առաջ-
ընթացը (Անգլիայի ղեկավարությունն իր հերթին նպաստեց լարված իրավի-
ճակի կայունացմանը): Այդպիսով Լոռի-Տաշիրը հայտարարվեց չեզոք,
վիճելի գոտի: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վրաց բոլշևիկներն
առանց որևէ խնդրի զիջեցին վիճելի տարածքը «եղբայրներին» ոչինչ չզիջող,
ագրեսոր հայ բոլշևիկներին»,- այսպես է ավարտում Լոռու գավառի վերա-
բերյալ իր պատմական անդրադարձը թերթի հրապարակագիրը1:
Արծարծելով Ջավախքի հիմնահարցը և ամբողջությամբ արտա-
տպելով հասարակական գործիչներ Ե.Շիրինյանի և Ա.Վարդապետյանի
կողմից «Ջավախք» թերթում 1998թ. հրապարակված «Ջավախքի ինքնավար
հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նա-
խագիծ)» վերտառությամբ փաստաթուղթը2, վրացական «Ռա՞ո-ռա՞ո» թեր-
թը հրապարակում է Ավանդականների կուսակցության անդամ, պատմա-
բան Գ.Սանիկիձեի` այդ առթիվ հնչեցրած տեսակետները: Անդրադառնա-
լով «Ջավախքի» հրապարակմանը և ջավախահայությանը հանիրավի մե-
ղադրելով ինքնավարություն պահանջելու մեջ (թեկուզև Վրաստանի տա-
րածքային ամբողջականության շրջանակներում)՝ թերթի հրապարակա-
գիրն իր առաջնորդողում անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության
խնդրին. «Հարևանների տարածքների նկատմամբ հավակնությունները`
հայերի դարավոր այդ աներեսությունները, որ այսօր էլ շարունակում են
անջատողականները, միշտ էլ ունեցել են ողբալի ավարտ. ի պատասխան
1915թ. արևելյան Թուրքիայում («aRmosavleT TurqeTSi» - հեղինակը
նկատի ունի Արևմտյան Հայաստանը- Վ.Ս.) հայ անջատողականների խռո-
վության` տեղի ունեցավ դաժան ողբերգություն, որից ոչ «դաշնակ-
ցականները» դասեր քաղեցին, ոչ էլ նրանց ախալքալաքցի վկաները»3:
1 Նույն տեղում:
2 Հայտնի հասարակական գործիչներ, մտավորականներ Երվանդ Շիրինյանը և Արտաշես
Վարդապետյանը ժամանակին հանրային քննարկման են ներկայացրել «Ջավախքի ինքնավար
հանրապետության ապագա սահմանադրության հիմնադրույթները (նախագիծ)» վերտառու-
թյամբ փաստաթուղթը (տե՛ս «Ջավախք», թիվ 2, 1998), որտեղ մանրակրկիտորեն մշակել և 35
ամփոփ կետերի մեջ ներկայացրել են Ջավախքի ապագա ինքնավար հանրապետության սահ-
մանադրության դրույթները: Թերթի նույն համարում տպագրվել է նաև «Ջավախքի կարգավի-
ճակը (նախագիծ): Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» վեր-
տառությամբ հրապարակումը, որտեղ ներկայացվում են Ջավախքի ինքնավարության անհրա-
ժեշտության մասին պատմական և իրավական մի շարք հիմնավորումներ:
3 «rao-rao?» («Ռա՞ո-ռա՞ո» - «Ի՞նչ-ի՞նչ»), N 18, 2005.

74
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

«Աիսի» թերթին տված իր ծավալուն հարցազրույցում Հայոց ցեղա-


սպանության խնդիրն է շոշափում պատմաբան Ս.Մասխարաշվիլին: Ան-
հիմն համարելով Վրաստանի շուրջ 650 եկեղեցիների հայկական լինելու
փաստը և դրանց նկատմամբ հայկական պահանջատիրությունը, ինչպես
նաև անդրադառնալով տարբեր շրջանների մի շարք պատմական անցքե-
րին` վերջինս յուրովի է ներկայացնում նաև Հայոց ցեղասպանության
պատճառները. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915թ.
Օսմանյան կայսրության առևտրի մեծ մասը բաժին էր ընկնում հայերին,
նրանք Եվրոպայում ունեին ուժեղ սփյուռք: Դրա համար նրանց մոտ առա-
ջացավ երազանք` Անտանտի պետությունների համար խաղալ 5-րդ շարա-
սյան դեր: Նրանք ունեին զինված կազմավորումներ, սկսեցին դավաճանա-
կան գործունեություն ծավալել ընդդեմ Օսմանյան կայսրության, կազմա-
կերպեցին ահաբեկչական գործողություններ»1,- նշում է Ս.Մասխարաշվի-
լին և, տուրք տալով սեփական հայատյաց հայացքներին, ներկայացնում
Կարսի շուկայում իբր տեղի ունեցած մի դեպք, որը, ըստ հեղինակի, հան-
դիսացավ այդ մեծ ողբերգության կատալիզատորը. «Երկու հայ վաճառա-
կաններ խաղում էին նարդի, երբ նրանց կողքով անցնում է մի հղի մուսուլ-
ման կին: Հայերը դադարեցրին խաղալ նարդի և սկսեցին վիճել` կնոջ
որովայնում տղա՞ էր, թե՞ աղջիկ: Հետո նրանք դաշույնով կտրեցին հղի
կնոջը երկու կեսի և դուրս հանեցին երեխային…»2: Հարցին, թե` մի՞թե դա
տեղի է ունեցել, վրացի պատմաբանը միանշանակ հաստատում է և հա-
վաստիացնում, որ, իբր, Վրաստանում այդ տեղեկությունը տարածվել է
տվյալ ժամանակ Կարսում աշխատող վրացիների կողմից: Այդ դեպքին,
իբր, հետևել են հայ-թուրքական բախումները: «Դրանից հետո հայերը կազ-
մակերպում են խոշոր ապստամբություն Արևելյան Թուրքիայում (հեղինա-
կը նկատի ունի Արևմտյան Հայաստանը- Վ.Ս.). Վանի, Բայբուրդի, Բիթլիսի
տարածքներում, որոշ տեղերում նրանք անգամ գերազանցեցին հակառա-
կորդին, բայց գործին միջամտեցին Օսմանյան կայսրության զինված ուժերը
և սկսվեց հայերի անխիղճ ոչնչացումը Թուրքիայի ողջ պարագծի վրա,
Ստամբուլից մինչ Կարս3: Այդ դժբախտության արձագանքները տարածվե-
ցին Բաքվում նույնպես: Հայերի վրա այնտեղ ևս հարձակվեցին, բոլորին
սպանեցին, ինչի արդյունքում հարյուրավոր տեղի վրացիներ ևս զոհվե-
1 «aisi» («Աիսի» - «Արշալույս»), N 49, 2005.
2 Նույն տեղում:
3 Եթե հեղինակը նկարագրում է 1915թ. իրադարձությունները, ապա հարկ է փաստել, որ

Արևելյան Հայաստանի մասը հանդիսացող Կարսի մարզը տվյալ շրջանում գտնվում էր ոչ


թե Թուրքիայի, այլ ցարական Ռուսաստանի կազմում:

75
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

ցին»1: Ինչպես տեսնում ենք, Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և


միջազգային հեղինակավոր շրջանակների կողմից ճանաչված ու դատա-
պարտված արևմտահայության ցեղասպանության իրագործումը ոչ միայն
չի դատապարտվում վրացի պատմաբանի կողմից, այլև այն համարվում է
պատմական օրինաչափություն և ստեղծված իրադրության մեջ Թուրքիայի
պատասխան արձագանք: Ավելին` հնարովի պատմությունների և
պատմական փաստերի խեղաթյուրման միջոցով հարցազրույցի հեղինակը,
լիովին արդարացնելով թուրքական իշխանությունների ցեղասպանական
քայլերը, փորձում է ողջ մեղքը բարդել հայերի վրա:
Ջավախքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործըն-
թացներին, հայ-վրացական պատմական վեճերին, ինչպես նաև Վրաստա-
նում հայկական համարվող շուրջ 650 հայկական եկեղեցիների և այլ պատ-
մաճարտարապետական հուշարձանների պատկանելության խնդրին «Գա-
լոբա» թերթում անդրադառնում է վրաց շրջանակներում հայտնի հայագետ
Բ.Արվելաձեն2: Հեղինակն իր հոդվածում խստորեն քննադատում է ինչպես
ջավախահայերին` մեղադրելով նրանց ինքնավարություն պահանջելու
մեջ, այնպես էլ հուշարձանագետ Ս.Կարապետյանին, որը շրջանառության
մեջ է դրել Վրաստանի (այդ թվում` Ջավախքի) հայկական հուշարձանների
վերաբերյալ գրքեր ու քարտեզներ, մեծանուն ճարտարապետ, հայ ճարտա-
րապետության պատմության և տեսության լավագույն գիտակ Տ.Մարու-
թյանին3, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, համբավավոր
հայագետ Ն.Տոկարսկուն4 և այլոց: Բ.Արվելաձեն ևս հավատարիմ է մնացել
վրացական հասարակական-քաղաքական և գիտական-ակադեմիական
շրջանակներում տիրող կարծրատիպերին և որպես իրադարձությունների
այս կամ այն կերպ զարգացման հիմնական դերակատար ուժ համարել է
հայ քաղաքական կուսակցություններից մեկին` Հայ Յեղափոխական Դաշ-
նակցությանը (ՀՅԴ): Իր հրապարակման մեջ կարմիր թելի նման տանելով
ՀՅԴ գործոնը` հեղինակը նշված քաղաքական կուսակցության` իր տեսան-
կյունից հակավրացական համարվող դերակատարումը տեսնում է գրեթե
ամենուր` սկսած 20-րդ դարասկզբի իրադարձություններից, ջավախքյան
ներկայիս զարգացումներից մինչև հուշարձանագետ Ս.Կարապետյանի
1 Նույն տեղում:
2 «galoba» («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.
3
Նկատի է առնվում Տ.Մարությանի կողմից հրատարակված «Տայքի ճարտարապետական
հուշարձանները» (Ե., 1972) և «Հայ ճարտարապետության հուշարձաններ. խորագույն
Հայք» (Ե., 1978) աշխատությունները:
4 Հեղինակը մատնացույց է անում Ն.Տոկարսկու հրատարակած «Архитектура Древней

Армении» (Е., 1946) աշխատությունը:

76
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

կողմից Վրաստանի հայկական հուշարձանների մասին քարտեզների և


գիտական աշխատանքների հրատարակումը: Խոսելով 20-րդ դարասկզբի
իրադարձությունների, «Մեծ Հայաստանի» մասին հրատարակված քար-
տեզների մասին` Բ.Արվելաձեն ևս, ինչպես վրացական գիտահասարակա-
կան շրջանակների ներկայացուցիչների ծանրակշիռ մասը, հայերի մեծա-
գույն ողբերգության` ցեղասպանության պատճառները որոնում է ՀՅԴ, իր
որակմամբ՝ «անհեռատես քաղաքականության» մեջ1:
Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին` 2005թ. ապրիլի
վերջին, հատուկ հրապարակմամբ հանդես եկավ «Ասավալ-դասավալի»
թերթը2: Խոսելով երիտթուրքական կուսակցության գլխավոր քարտուղար,
Օտոմանյան Թուրքիայի ՆԳ նախարար, մեծ վեզիր Թալեաթ փաշայի կար-
գադրությամբ կայսրության տարածքում մեկուկես միլիոն էթնիկ հայերի
զանգվածային ոչնչացման մասին` թերթը նշում է, որ տեղի ունեցած սարսա-
փելի ողբերգության իսկական պատճառների մասին այսօր էլ չի խոսվում
կամ այդ փոքր ազգի դժբախտության պատմությունը ներկայացվում է կեղծ-
ված տեսքով: Խոսելով Թուրքիայում հայերի կազմակերպված սպանդի մա-
սին՝ թերթը մեջ է բերում 90 տարի առաջ հնչեցված հետևյալ խոսքերը. «Այն,
ինչը չհաջողվեց իրագործել թուրքական կայսրության երեք սուլթաններին,
Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաներին հաջողվեց իրագործել 24 ժամվա
ընթացքում»: Հավելենք, որ թերթի` Հայոց ցեղասպանության խնդրին նվիր-
ված նշյալ էջում հրապարակվել էին նաև ցեղասպանության տեսարաններ
ներկայացնող երկու մեծադիր լուսանկարներ: Հրապարակման մեջ, որպես
Հայոց ցեղասպանության իրականացման պատճառ, ընդգծվում է Ռուսաս-
տանի դերակատարումը. «Թուրքիայի տարածքում հայ ազգի ցեղասպանու-
թյունը ռուսական կայսրության ոգեշնչանքն էր!…»3: Թերթը հայտնում է այն
տեսակետը, որ ռուսների խորհրդով են հայերն ապստամբել Թուրքիայի
դեմ` Ռուսաստանից ստանալով ինքնավարություն ունենալու հույսեր: Այդ
ամենը, ըստ «Ասավալ-դասավալիի», ունեցավ ողբալի հետևանքներ` Թուր-
քիայի անապատներում մեկուկես միլիոն հայերի վերածելով մոխրի: Թերթն
այնուհետև զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության և Աբխա-
զիայում 1992-1993թթ. տեղի ունեցած արյունալի բախումների միջև: Հոդվածի
հեղինակները ևս, տուրք տալով վրացական շրջանակներում տիրապետող
տեսակետներին, որպես Աբխազիայի վրացաբնակ վայրերում իրականաց-

1 «galoba» («Գալոբա» - «Դայլայլ, երգեցողություն»), N 4, 2005.


2 «asaval-dasavali» («Ասավալ-դասավալի»), N 17, 2005.
3
Նույն տեղում:

77
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

ված կոտորածների գլխավոր դերակատարների, ռուսների կողքին հիշատա-


կում են նաև «հյուսիսկովկասցի դահիճներին» և Աբխազիայի հայկական
բնակավայրերի պաշտպանության համար կյանքի կոչված՝ Մ.Բաղրամյանի
անունը կրող հայկական գումարտակը:
Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ իրակա-
նացվող հիշատակի միջոցառումների օրերին հայտարարությամբ է հանդես
եկել նաև Սամցխե-Ջավախքի նահանգում Վրաստանի նախագահի լիազոր-
ներկայացուցիչ (նահանգապետ) Գոգա Խաչիձեն, որի խոսքերը հրապարակ-
վել են «Ռեզոնանսի» թերթի 2005թ. ապրիլի 23-ի համարում. «…Ցեղասպա-
նությունը պետությունը պաշտոնապես չի ճանաչում, բայց Վրաստանում
բնակվող հայերը լիարժեք իրավունք ունեն համապատասխան արժանա-
պատվությամբ նշել այդ օրը»,- իր հայտարարությունում մասնավորապես
նշել է Սամցխե-Ջավախքի նահանգապետը1: Շուրջ 3,5 տարի (2005թ. մարտ -
2008թ. հոկտեմբեր) Սամցխե-Ջավախքում որպես Վրաստանի նախագահի
լիազոր-ներկայացուցիչ պաշտոնավարած Գոգա Խաչիձեն ևս, ինչպես իր
նախորդները և հաջորդները, աչքի չի ընկել ընդգծված հայամետ հայացքնե-
րով: Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք Հայոց ցեղասպանության հանդեպ
վրացական միջավայրում առկա կարծրատիպերը, սույն հայտարարությունը
կարելի է համարել Սամցխե-Ջավախքի հայության և, ընդհանուր առմամբ,
ողջ վիրահայության հանդեպ հարգանքի դրսևորում:
Հայ-վրաց-ադրբեջանական հարաբերություններին և այսրկովկասյան
տարածաշրջանի լարված օջախների խնդրին է անդրադառնում «Ախալի
թաոբա» թերթը: Հոդվածագիրը լարվածության հնարավոր օջախներ է դի-
տարկում Վրաստանի հարավում հոծ բնակվող ադրբեջանցիների և հայերի
զբաղեցրած տարածքները` Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախք նահանգ-
ները, որոնցից առաջինում, ըստ հեղինակի, առկա են սոցիալական բազում
խնդիրներ, իսկ երկրորդում` նաև անջատողական տրամադրություններ2:
Խոսելով վրաց-հայկական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների
մասին` հեղինակն այն կարծիքն է հայտնում, որ Վրաստանը չպետք է թույլ
տա ջերմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող որևէ քայլ: Վրաս-
տանն ու Ադրբեջանը, ըստ Գ.Ուձիլաուրիի, ունեն նմանատիպ հիմնահարց,
որն է` տարածքային ամբողջականության խախտված լինելը: Ճիշտ է,
հեղինակը նշում է, որ վրացիները բոլորից շատ ադրբեջանցիներին են
համակրում, իսկ հայերը երկու երկրների էթնիկ բախումներում պայքարել
1 «rezonansi» («Ռեզոնանսի»), N 104, 2005.
2 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 152, 2005.

78
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

են հակառակորդի կողմից1, այդուհանդերձ, թուրք-մեսխեթցիների` Ջա-


վախքում վերաբնակեցման հարցում հեղինակի տեսակետները բավական
անաչառ են: Խստորեն դեմ արտահայտվելով շուրջ 300.000 թուրք-մեսխեթ-
ցիների վերաբնակեցմանը Սամցխե-Ջավախքում` հեղինակը փաստում է,
որ այդ գործընթացն իր հետ բերելու է Վրաստանի վրա Թուրքիայի անցան-
կալի ազդեցության մեծացմանը և իսլամական գործոնի ամրապնդմանը,
ինչը բոլորովին չի բխում Վրաստանի շահերից: Եզրակացնելով այդ ամե-
նը` հեղինակը նշում է, որ ելնելով ինչպես պատմությունից, այնպես էլ իս-
լամական աճող գործոնից (ինչից զգուշանում է ողջ Եվրոպան), Թուրքիայի
հետ սիրախաղերը երբեք չեն կարող տեղավորվել Վրաստանի ռազմավա-
րական շահերի շրջանակներում: Հենց այս շրջանակներում էլ Գ.Ուձիլաու-
րին խոսում է Հայոց ցեղասպանության մասին` նշելով, որ հայ-թուրքական
հարաբերությունների վառ օրինակն են 1915-1917 թվականները: «…Կարճ
ասած, եթե Ջավախք տեղափոխվեն թուրք-մեսխերը, հնարավոր է նոր
ցեղասպանություն կատարվի, որտեղ անհայտ է, թե ովքեր կհաղթեն`
հայերը, թե Ուզբեկստանից վտարված թուրք-մեսխերը: Պաշտոնական Ան-
կարան, ինչ խոսք, կաջակցի թուրք-մեսխերին, իսկ դա կարող է վերաճել
կովկասյան մեծ պատերազմի»,- եզրակացնում է թերթը2: Առարկայական է
նաև հեղինակի եզրահանգումն այն մասին, որ Թուրքիայից եկող վտանգ-
ներին դիմակայելու համար Վրաստանին ձեռնտու է իր հարավային սահ-
մանին ունենալ ուժեղ և հարուստ տարածաշրջան` Սամցխե-Ջավախք, հա-
րուստ՝ հայերով և վրացիներով: Ցավոք, երկու ժողովուրդների փոխադարձ
շահերը շոշափող այսպիսի առողջ դատողությունների չափազանց քիչ ենք
հանդիպում վրացական մամուլում:
Վերադառնալով վրացական հին ու չարչրկված տեսակետներին`
«Աիսի» թերթն իր հերթական համարում հրապարակում է հայությանն
ուղղված խիստ քննադատություններով և անգամ վիրավորական արտա-
հայտություններով լի ծավալուն մի հոդված3: Անդրադառնալով «ավանդա-
կան» թեմաներին` «հայկական դավաճանությանը», «ջավախահայության
անջատողականությանը», «հայության կողմից վրացական հուշարձանների
զավթմանը կամ ոչնչացմանը», «Մ.Բաղրամյանի անվան հայկական գու-
մարտակի արյունալի գործողություններին» և այլն, թերթը կրկին «Դաշնակ-
ցություն» կուսակցության գործունեությամբ է պայմանավորում Թուրքիա-
1 Հեղինակը նկատի ունի 1990-ական թթ. տեղի ունեցած արցախյան ազատագրական պայ-
քարը և աբխազահայերի ինքնապաշտպանական քայլերը:
2 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 152, 2005.
3 «aisi» («Աիսի» - «Արշալույս»), N 11, 2006.

79
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

յում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը և ավելացնում, որ,


նրանք, ովքեր փրկվեցին այդ կոտորածներից, փախան-պատսպարվեցին
Վրաստանում, բնակվեցին այսօրվա Ջավախքում:
«Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի՞ հրահանգով էր: Հայ պատ-
մաբանը օտար պատմական փաստերի մասին է բարձրաձայնում» խորա-
գրի տակ «Ռեզոնանսի» թերթն անդրադառնում է Հայոց ցեղասպանության
91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին. «Հայ ազգը ապրիլի 24-ին ևս
մեկ անգամ հիշեց 1915-1923թթ. ողբերգությունը: Այդ օրը թիֆլիսահայու-
թյունը Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա անցկացրեց…
Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցող բողոքի ակցիային մաս-
նակցում էին 30-ից ավելի հայկական կազմակերպություններ: Դա նվիրված
էր Հայոց ցեղասպանության 91-ամյակին: Ակցիայի մասնակիցների հայտա-
րարմամբ ապրիլի 24-ը հիշատակի օր է, որին զոհ է գնացել 1.500.000 հայ,
որոնց թուրքերն են սպանել 1915-1923թթ.»,- գրում է թերթը1 և, Հայոց ցեղա-
սպանության կազմակերպման մեջ մեղադրելով Ռուսաստանին, մեջբերում
Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետ և ռազմական օկրուգի
զորքերի հրամանատար Գ.Գոլիցինի խոսքերը. «Ես միայն այն ժամանակ
կհանգստանամ, երբ Թիֆլիսի թանգարանում կբացվի ցուցանակ, որտեղ
գրված կլինի, թե արդյոք հայեր ապրել են Կովկասում»: Թերթն այնուհետև
հրապարակում է հայ պատմաբան Ռ.Համբարձումյանի` Հայոց ցեղասպա-
նությանն առնչվող մի շարք տեսակետներ, ով ևս այդ ողբերգության մեջ
մեղադրում է Ռուսաստանին. «Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանը և
Թուրքիան հավասար մասնակցությամբ իրականացրին»: Հայոց ցեղասպա-
նության կազմակերպման մեջ Ռուսաստանի դերակատարումն առավել
ցցուն դարձնելու համար «Ռեզոնանսին» մեջ է բերում նաև իր հայացքնե-
րում ընդգծված հակահայ գործիչ, դիվանագետ, 1895-1896թթ. Ռուսաստա-
նի արտաքին գործերի նախարար Ա.Լոբանով-Ռոստովսկու` 1895թ. Թուր-
քիայի սուլթանին ուղղված հետևյալ խոսքերը. «Կոտորե՛ք, Ձերդ գերազան-
ցություն, կոտորե՛ք»: Խոսքն այստեղ վերաբերում է Ա.Համիդ 2-րդի կողմից
1894-1896թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայա-
բնակ վայրերում իրականացված հայության զանգվածային ջարդերին:
Շուտով մեկ այլ հարցազրույց է հրապարակվում «Ախալի թաոբա»
թերթում2: Հարցազրույցի հեղինակ, քաղաքագետ Ս.Ցինցաձեն, լայնորեն
անդրադառնալով Ջավախքին, եկեղեցական պատկանելության խնդիրներին
1
«rezonansi» («Ռեզոնանսի»), N 114 , 2006.
2 «axali Taoba» («Ախալի թաոբա» - «Նոր սերունդ»), N 190, 2006.

80
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

և տարածաշրջանային զարգացումներին, ամենախիստ կերպով քննադա-


տում է և՛ ջավախահայերին` ինքնավարություն պահանջելու և տարբեր այլ
հարցեր բարձրացնելու համար, և՛ ՀՀ-ին` ՌԴ-ի հետ ռազմավարական հա-
րաբերությունների համատեքստում իբր հակավրացական քաղաքականու-
թյուն իրականացնելու, ՀՀ-Վրաստան-ՌԴ (Աբխազիայի տարածքով) երկաթ-
ուղու վերագործարկման մասին առաջարկով հանդես գալու, ինչպես նաև
Վրաստանում բազմաթիվ եկեղեցիների հանդեպ պահանջներ ներկայաց-
նելու համար, և՛ ՌԴ-ին` Վրաստանի հանդեպ իրականացվող օկուպացիոն
քաղաքականությունը խորացնելու և Վերին Լարսի սահմանային անցակե-
տը փակելու համար և այլն: Քաղաքագետը հպանցիկ շոշափում է նաև Հայոց
ցեղասպանության փաստը և ցիտում Վրաստանի նախագահի խորհրդական
Գ.Գաչեչիլաձեին, որը նախկինում տված իր հարցազրույցներից մեկի ժամա-
նակ հայտարարել էր, թե Թուրքիայում կատարված հայերի ցեղասպա-
նության մեջ խառնված է նաև Ռուսաստանի ձեռքը: Նույն շրջանում Հայոց
ցեղասպանությանն առնչվող անդրադարձ է տպագրում «Ջորջիան թայմսը»:
«Հայերն ազգությունը փրկեցին Վրաստանի միջոցով» խորագրի տակ թերթը
գրում է. «1915թ. թուրքերի, հայերի ու քրդերի մեջ տեղի է ունեցել բախում,
որի արդյունքում 1,5 մլն արմեն է մահացել: Զոհերն ավելի շատ կլինեին, եթե
վրացիները հազարավոր հայերի ապաստան չտային: Նրանք բնակվեցին
Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիում և Թիֆլիսում»1:
Վրացական մամուլը հայերին հուժկու քննադատության ենթարկեց
նաև 2009թ. սեպտեմբերին: Վիրահայության (հատկապես` ջավախահայու-
թյան) և ՀՀ-ի վերաբերյալ քննադատական բնույթի բազմաթիվ հոդվածերի և
հրապարակումների առիթ էր հանդիսացել ՀՀ նախագահի` Ջավախքում
հայերենին մարզային լեզվի կարգավիճակ շնորհելու, ՀԱԵ Վիրահայոց
թեմի իրավական գրանցման և Վրաստանում հայկական հուշարձանների
պահպանության վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությունը: 2009թ.
սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտասահմանում
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական
ծառայությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպման ժամանակ
ՀՀ նախագահը, անդրադառնալով Ջավախքի հիմնախնդրին, նշեց. «Ջա-
վախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը,
բովանդակային առումով, պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման»
սկզբունքից։ Ինտեգրումը, այս դեպքում, պետք է ենթադրի վիրահայերի՝
Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի
1 «jorjian Taimsi» («Ջորջիան թայմս»), N 24, 2006.

81
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

ամրագրումը։ Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու


ճանաչելու, Հայկական Առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապա-
հովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված
քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարե-
կամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը։
Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական
և սկզբունքային»1։
ՀՀ նախագահի կողմից նախադեպը չունեցող սույն հայտարարու-
թյանն անմիջապես արձագանքեց «Սաքարթվելոս ռեսպուբլիկան»2: Ծավա-
լուն հրապարակման մեջ հոդվածագիրը նախապես հիշատակում է վրա-
ցական «ավանդական» տեսակետները հայերի` Վրաստանում հյուր լինե-
լու, պատմության ընթացքում հայերի` վրացիներին մշտապես դավաճանե-
լու, Մ.Բաղրամյանի անվան աբխազահայկական գումարտակի վերաբերյալ
և անցնում ՀՀ նախագահի վերոնշալ հայտարարության քննարկմանը: Հոդ-
վածագիրը, «հիմարություն», «սադրանք» որակելով հայտարարությունը,
նշում է, որ ՀՀ նախագահը ծանոթ չէ Վրաստանի սահմանադրությանը,
որով ամրագրված են երկու պետական լեզուներ` վրացերենը և աբխազե-
րենը: Հրապարակագիրն իր խոսքում մեղադրում է Վրաստանի իշխանու-
թյուններին, որոնց ապաշնորհ և անհեռատես քաղաքականության ար-
դյունքում է նման, հեղինակի վառ բնորոշմամբ, «դաշնակցական պահանջ-
ներով» հանդես եկել ՀՀ նախագահը: Զարգացնելով «հայերի` Վրաստանում
հյուր լինելու և Վրաստանին մշտապես դավաճանելու» թեման` հեղինակը
շոշափում է նաև Հայոց ցեղասպանության խնդիրը և նշում, որ թուրքերի
իրագործած ցեղասպանությունից հայերին կրկին փրկեցին վրացիները, և
փախստականները վրացական հանդուրժողականության, գրկախառ-
նության և տուժածներին փայփայելու շնորհիվ այլևս հայրենիք չվերադար-
ձան: Հրապարակման ավարտին, որպես Վրաստանին ամենահավատարիմ
ազգ, նշվում են հրեաները:
2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՀՀ և ԹՀ
արտգործնախարարներ Է.Նալբանդյանի և Ա.Դավութօղլուի կողմից ստորա-
գրվեցին ՀՀ-ի և ԹՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստա-
տելու և ՀՀ-ի և ԹՀ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մա-
սին զույգ արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրմամբ
1Հայաստանի Հանրապետություն, N 168, 2009։
2
«saqarTvelos respublika» («Սաքարթվելոս ռեսպուբլիկա» - «Վրաստանի հանրապե-
տություն»), N 175, 2009.

82
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

պայմանավորված ՀՀ-ԹՀ դիվանագիտական հարաբերությունների հնարա-


վոր հաստատմանը, այդ շրջանում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի արտասահ-
մանյան ճամփորդություններին և հայկական սփյուռքի հետ հանդիպում-
ներին, ինչպես նաև 2008թ. վրաց-օսական օգոստոսյան պատերազմից հետո
տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննությանն է անդրադառնում
«Ասավալ-դասավալին»1: Թերթը հայ-թուրքական հնարավոր հաշտեցումը և
հարաբերությունների հաստատումն ինչ-որ տեղ կապում է Վրաստանի
կրած պարտության և տարածաշրջանում նրա դիրքերի թուլացման հետ:
Հոդվածագրի կարծիքով՝ տվյալ շրջանում ՀՀ-ն, ՌԴ-ի և ԱՄՆ-ի աջակցու-
թյամբ խորացնելով ճանապարհատրանսպորտային հարաբերությունները
Թուրքիայի և Իրանի հետ, դառնում է Չինաստանը Պարսից ծոցի և Եվրո-
պայի երկրների հետ կապող տարանցիկ պետություն, փոխարենը` Վրաս-
տանը, 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո կորցրեց ինչպես տարածք-
ները, այնպես էլ աշխարհաքաղաքական նշանակությունը: Քննարկելով ՀՀ-
Թուրքիա հարաբերությունների հաստատման առթիվ ստորագրված արձա-
նագրությունները և ՀՀ նախագահի սփյուռքյան այցելությունները` թերթը
լայնորեն շոշափում է նաև Հայոց ցեղասպանության թեման: Ելնելով արձա-
նագրություններում տեղ գտած դրույթներից` հրապարակագիրը փաստում
է, որ, 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, շուրջ մեկ տարվա ընթաց-
քում ՀՀ ղեկավարությանը հաջողվեց երկրի ներսում հասնել կոնսենսուսի, և
ՀՀ հասարակությունը, հանուն երկրի ապամեկուսացման և աշխարհաքա-
ղաքական նոր գործառույթների ձեռքբերման, պատրաստ էր երկրորդ պլան
մղել Թուրքիայում իրագործված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության
փաստը: Այդուհանդերձ, ըստ թերթի, հայկական սփյուռքը, ի տարբերություն
ՀՀ հասարակության, կտրականապես դեմ է հանդես եկել հայ-թուրքական
նման մերձեցմանը: Թերթն այնուհետև ներկայացնում է այդ օրերին
հայկական սփյուռքի տարբեր հատվածներում իրականացված բողոքի հան-
րահավաքները, որոնց միջոցով սփյուռքահայությունը ՀՀ ղեկավարությանը
մեղադրում էր դավաճանության և 1915թ. Հայոց ցեղասպանությանն առանձ-
նակի նշանակություն չտալու համար2:
Ամփոփելով` կատարենք հետևյալ եզրահանգումները.
 ԽՍՀՄ փլուզմամբ և անկախ պետությունների կազմավորմամբ առա-
ջացած նոր իրողությունների պայմաններում հնարավոր դարձավ նախ-
կինում քողարկված բազմաթիվ խնդիրների անդրադառնալ նորովի:
1 «asaval-dasavali» («Ասավալ-դասավալի»), N 40, 2009.
2 Նույն տեղում:

83
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ վրաց պետական մար-


մինների և հասարակական-քաղաքական շրջանակների` հետխորհր-
դային շրջանում պահպանած լռությունը խախտվել է 2000-ական թթ.:
 21-րդ դ. առաջին տասնամյակում Հայոց ցեղասպանության հարցը
վրաց հասարակական-քաղաքական կազմակերպությունների շրջա-
նակներում արծարծվել է եզակի դեպքերում: 2002թ. Վրաստանի
հայազգի խորհրդարանականն առաջին անգամ խոսեց Հայոց ցեղա-
սպանության մասին և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 1,5
մլն անմեղ զոհերի հիշատակը, որին ազգությամբ ադրբեջանցի
խորհրդարանականներն արձագանքեցին բուռն դժգոհություններով և
սադրիչ գործողություններով: Խնդրին միջամտեց խոսնակ Ն.Բուրջա-
նաձեն և առաջարկեց հարգել ոչ միայն հայ, այլև բազմաթիվ այլ
ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը:
 Վրաց պետական և հասարակական-քաղաքական շրջանակները,
չցանկանալով փչացնել հարաբերությունները հարևաններ Թուր-
քիայի և Ադրբեջանի հետ և խնդիրներ չստեղծել երկրի հարավում հոծ
բնակվող ադրբեջանցիների շրջանակներում, ինչպես նաև տուրք
տալով ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և տարանցիկ
ոլորտներում նշյալ երկրներից ունեցած խոր կախվածությանը, Հայոց
ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հանդես
են գալիս առավելապես չեզոք դիրքերից:
 Թեև ոչ հաճախակիորեն, այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության
հարցն այս կամ այն կերպ արծարծվել է նաև վրաց տպագիր մամուլում:
Վրացալեզու թերթերի խմբագիրները և հրապարակագիրները հիմ-
նականում չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: Մեր ձեռքի
տակ առկա բազմաթիվ այդպիսի նյութերում «հայերի ցեղասպա-
նություն» արտահայտությունը չի չակերտավորված և նշյալ եզրույթի
կողքին չի գործածված «այսպես կոչված» արտահայտությունը, ինչը ևս
փաստում է այն մասին, որ վրաց հասարակական-քաղաքական միտքը
չի ժխտում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ
ժողովրդին ծրագրված կերպով ցեղասպանելու իրողությունը:
 Վրացալեզու տպագիր մամուլը Հայոց ցեղասպանության խնդրին հա-
տուկ ձևով անդրադարձել է ապրիլյան օրերին, երբ աշխարհի շատ
երկրների հայկական շրջանակներում, այդ թվում նաև Վրաստանում,
իրականացվում էին հիշատակի միջոցառումներ: Մնացյալ դեպքերում
այդպիսի ակնարկների կամ հրապարակումների հիմնական առիթ են
84
«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ. Վ.Սարգսյան

ծառայել հայաբնակ Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունները


կամ ջավախահայության կողմից առաջ քաշված պահանջները,
պատմական Լոռու գավառի պատկանելության հարցի արծարծումը,
ՀՀ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից Վրաստանին կամ
վիրահայոց խնդիրներին առնչվող այս կամ այն դիրքորոշումները,
Ռուսաստանի կողմից Այսրկովկասի հանդեպ վարվող քաղաքա-
կանության ինչ-ինչ դրսևորումներ և այլն: Այսինքն` նման պարագա-
ներում վրաց հրապարակագիրները ոչ թե հատուկ կերպով լուսաբա-
նել են Հայոց ցեղասպանության թեման, այլ տվյալ խնդիրն այս կամ
այն կերպ քննարկման են արժանացրել` դրա միջոցով հավելյալ
կերպով արձագանքելով վերոնշյալ մի շարք խնդիրների:
 21-րդ դ. վրաց տպագիր մամուլում Հայոց ցեղասպանության մասին
խոսելիս խախտված է պատճառահետևանքային կապը. վրաց հասա-
րակական-քաղաքական միտքը Հայոց ցեղասպանության իրագործ-
ման մեջ չի մեղադրում թուրքական իշխանություններին, փոխարենն
անխնա մեղադրվում է ինչպես Ռուսաստանի կայսրությունը, որն
Առաջին աշխարհամարտում օսմանյան Թուրքիայի դեմ պատերազ-
մում հայերին փորձել է վերածել 5-րդ շարասյան, այնպես էլ հայ քա-
ղաքական կուսակցություններից Հայ Յեղափոխական Դաշնակցու-
թյունը (ՀՅԴ), որը, ըստ վրաց հեղինակների, 19-րդ դ. վերջերին և 20-
րդ դ. սկզբներին տարածել է Մեծ Հայաստանի քարտեզը, պայքարել
Թուրքիայից հայկական հողերի անջատման համար, որի պատճառով
էլ սեփական ժողովրդի դեմ է գրգռել օսմանյան կառավարությանը:
Մարտ, 2018թ.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ


ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 2)

Վահե Սարգսյան

Ամփոփագիր
Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծվել է վրացական տպագիր մամու-
լում: Ներկա աշխատանքում քննության են առնվել 21-րդ դարի առաջին տաս-
նամյակի վրացալեզու տպագիր մամուլի նյութերը, ներկայացվել Հայոց ցեղա-
սպանության վերաբերյալ վրաց հասարակական-քաղաքական մտքի տարա-
բնույթ տեսակետները, կարծիքները և մեկնաբանությունները: Վրաց հեղինակ-
ները Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ընդհանուր առմամբ խախտել
են պատճառահետևանքային կապը. վերջիններս Հայոց ցեղասպանության

85
Վ.Սարգսյան «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (78), 2018թ.

ծրագրման և իրագործման մեջ մեղադրում են ոչ թե թուրքական իշխանու-


թյուններին, այլ Ռուսաստանի կայսրությանը, որն առաջին աշխարհամար-
տում Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմում հայերին փորձել է վերածել 5-
րդ շարասյան, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցություններից Հայ Յեղա-
փոխական Դաշնակցությանը (ՀՅԴ), որը, ըստ վրաց հեղինակների, պայքարել
է Թուրքիայից հայկական հողերի անջատման համար, որի պատճառով էլ
սեփական ժողովրդի դեմ է գրգռել օսմանյան կառավարությանը:

ЗАТРАГИВАНИЕ ВОПРОСА О ГЕНОЦИДE АРМЯН


В ПОСТСОВЕТСКОЙ ГРУЗИИ (часть 2)

Ваге Саркисян

Резюме
Вопрос о проблеме Геноцида армян был поднят в грузинских, грузиноязычных
печатных СМИ. Исследуя грузиноязычные печатные СМИ первой декады XXI
в., в статье представлены различные взгляды, мнения и комментарии грузин-
ской общественно-политической мысли о Геноциде армян. Говоря о Геноциде
армян, грузинские авторы в целом нарушают причинно-следственную связь:
последние в планировании и совершении Геноцида армян обвиняют не турец-
кие власти, а Российскую империю, которая пыталась превратить армян в пятую
колонию против Османской Турции во время Первой мировой войны, также ар-
мянскую партию «Дашнакцутюн», которая, по мнению грузинских авторов, бо-
ролась за отделение армянских земель от Турции, что и настроило османского
правительства против армянского народа.

RAISING THE ISSUE OF THE ARMENIAN GENOCIDE


IN POST-SOVIET GEORGIA (part 2)

Vahe Sarkisyan

Resume
The issue of the Armenian Genocide has been discussed in the Georgian printed me-
dia. This work examines the materials from the Georgian printed media of the first
decade of the 21st century, and presents the opinions, viewpoints and comments of
the Georgian social-political figures. While touching upon the issue of the Armenian
Genocide the Georgian authors have generally ignored the cause-effect correlation:
the blame of organization and commitment of the Armenian Genocide is put not on
the Turkish authorities but the Russian Empire, which made an attempt during
World War 1 to form a fifth column out of the Armenians, as well as on the Arme-
nian parties, such as the Armenian Revolutionary Federation (ARF), which, accord-
ing to the Georgian authors, had fought to detach the Armenian territories, thus in-
stigating the Ottomans against their nation.

86

Вам также может понравиться