You are on page 1of 5

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին արգելել կապարային ներկերի օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անդամ


երկրների ուշադրությունը հրավիրում է ներկերում կապարի օգտագործման
արգելման վերաբերյալ ազգային օրենսդրության մշակման անհրաժեշտության վրա:
Կազմակերպությունը նշում է, որ ներկայումս գոյություն չունի կապարի ազդեցության
անվտանգ չափաքանակ: ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 2016 թ.-ին կապարի ազդեցության
հետևանքով արձանագրվել է 540.000 մահվան դեպք և հաշմանդամության կամ
վաղաժամ մահվան պատճառով կյանքի 13.9 մլն կորսված տարի (DALYs):

Կապարը բնության մեջ հանդիպող թունունակ մետաղ է, որը չափազանց


վնասակար է մարդու առողջության, հատկապես` երեխաների համար: ԱՀԿ-ն
նշում է, որ կապարը հանրային առողջապահության ոլորտում մեծ
անհանգստություն պատճառող տասը քիմիական նյութերից մեկն է, որն անդամ
պետություններից պահանջում է գործողություններ` աշխատողների, երեխաների
և վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը պաշտպանելու համար:

1
Մարդու առողջության համար կապարի բացասական ազդեցությունները
հայտնի են և շատ երկրներ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:
Այս մետաղի ազդեցությունը երեխաների օրգանիզմի, մասնավորապես
նրանց մտավոր զարգացման վրա, ամբողջ աշխարհում շարունակում է մնալ լուրջ
առողջապահական խնդիր: Կենցաղում շատերի, հատկապես` երեխաների վրա
կապարի ազդեցության աղբյուր են համարվում մեծ քանակությամբ կապար
պարունակող ներկերը, որոնք շատ երկրներում լայնորեն օգտագործվում են
դեկորատիվ նպատակներով, չնայած այդպիսի ներկերի համար գոյություն ունեն
կապար չպարունակող այլընտրանքներ:

2
Կապարի չափազանց բարձր պարունակությամբ ներկերն առաջվա պես
հասանելի են այն զարգացող երկրների մեծ մասում, որտեղ կապարային ներկերի
վերացման հարցերով Գլոբալ դաշինքի շրջանակում իրականացվել են
հետազոտություններ: Երկրների մեծ մասում, որտեղ կիրառվում են կապարային
ներկեր, գոյություն ունեն նաև ներկերի այլընտրանքներ, որոնք կապար չեն
պարունակում, ինչը վկայում է այն մասին, որ արտադրողների համար գոյություն
ունեն կապարային ներկերի մատչելի այլընտրանքներ: Իրավիճակի բարելավման
կարելի է հասնել միայն աշխարհի երկրների միջև կապարի ազդեցության
կանխարգելման ոլորտում սերտ համագործակցության շնորհիվ: Այդպիսի
գործողությունները ներառում են ինչպես կապարային դեկորատիվ ներկերի
օգտագործման կանխարգելման նպատակով ստանդարտների և ընթացակարգերի
ընդունումը, այնպես և հասարակության իրազեկումը բնակելի շենքերի
վերանորոգման հարցերի շուրջ` կապված նման աշխատանքներում կապարային
ներկերի հնարավոր օգտագործման հետ: Հարկ է նշել, որ համապատասխան
նորմատիվ իրավական փաստաթղթեր արդեն ընդունվել են աշխարհի 64 երկրում:

Հայաստանը կապարային ներկեր ներմուծում է 34 երկրից: Ներկերում


կապարի պարունակության նկատմամբ համապատասխան հետազոտություն
իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»
ՀԿ-ն: Հետազոտվել է յոթ երկրում արտադրվող չորս գույնի և 20 տարբեր
ապրանքանիշի պատկանող ներկերի 49 փորձանմուշ, ընդ որում 11 նմուշում

3
կապարի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը
(5000 ppm):
Կապարի ազդեցությանն առնչվող հիմնահարցի լուծման նպատակով,
կազմակերպությունը Հայաստանի կառավարությանն առաջարկում է թույլատրել
միայն կապարի ցածր պարունակությամբ ներկերի ներկրումը, ինչպես նաև
վերանայել ազգային օրենսդրությունը` տվյալ մետաղի սահմանային թույլատրելի
խտության առումով: Մասնավորապես, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել
ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 59-Ն
«Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարա-
համաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N21.7.018-14 սանիտարական
կանոններ և նորմերը հաստատելու մասին հրամանում: Նորմատիվ ակտի
դրույթների համաձայն, առաջին դասի վտանգավորության մետաղների
պարունակությունը, որոնց պատկանում է կապաը, չպետք է գերազանցի 0,5%-ը:
Ներկայումս մտահոգիչ է այն փաստը, որ Եվրասիական տնտեսական
միությունում քիմիական նյութերի անվտանգության վերաբերյալ տեխնիկական
կանոնակարգը դեռևս չի ընդունվել: Միության անդամ երկրների կողմից այդ
փաստաթղթի մշակումը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում ներկեր և լաքեր
արտադրողներին լուծել մի շարք հարցեր: Քիմիական արդյունաբերության ոլորտի
ներկայացուցիչները խոսում են հետևյալ բաղադրիչների` ապրանքները ԵԱՏՄ շուկա
դուրս բերելու հասանելիության կարգի, որակի համապատասխանության
չափորոշիչների, ազգային վերահսկողության մարմինների համար ապրանքները
վատորակ կամ կեղծված համարելու հիմքերի ներդրման մասին: Ներկերի և լաքերի
անվտանգության նոր չափորոշիչները թույլ կտան կազմակերպել արտադրությունն
այնպես, որ բացառվի վտանգավորությունը մարդկանց առողջության և շրջակա
միջավայրի համար: Օրինակ, Եվրամիությունում ցնդող օրգանական նյութերի
նկատմամբ պահանջների խստացումը թույլ տվեց արագորեն զարգացնել ջրային
հիմքով լաքաներկերի արտադրությունը, ինչպես նաև նվազեցնել մթնոլորտում
վնասակար նյութերի արտանետումները:
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) և ԱՀԿ-ի (որոնք համատեղ
համակարգում են Գլոբալ դաշինքի աշխատանքը) անցկացրած հարցումը ցույց է
տվել, որ 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ միայն 69 կառավարություններ են
հաստատել, որ իրենց երկրներում գործում են կապար պարունակող ներկերի
օգտագործման վերահսկողության իրավաբանորեն պարտավորեցնող նորմեր:
Ակնհայտ է, որ այս խնդրին լուծում տալու համար դեռ բավական ժամանակ
կպահանջվի, և կապարից թունավորման կանխարգելման միջազգային շաբաթը
միտված է համախմբել հանրային և քաղաքական կամքը` հետագա առաջընթացն
ապահովելու համար։

Կապար պարունակող ներկերի օգտագործումից հրաժարումը կնպաստի կայուն


զարգացման նպատակների իրականացմանը, մասնավորապես` մինչև 2030
թվականը վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և
թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թվի էական կրճատմանը։
Ելնելով վերոշարադրյալից` դիմել ենք ՀՀ առողջապահության և տնտեսական
զարգացման և ներդրումների նախարարություններին, որպեսզի նրանք իրենց
4
ներդրումն ունենան ներկերում կապարի օգտագործումը բացառելու վերաբերյալ
ազգային օրենսդրության մշակմանը։